Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՖԻՖԱ-ն փետրվարի 18-ին հրապարակել է ազգային հավաքականների տարվա առաջին վարկանիշային աղյուսակը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում և այժմ զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը։
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։
Տասնյակում են նաև Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան և Իտալիան։
Հայաստանում COVID-19–ով վարակվելու և մահվան դեպքերի վիճակագրությունը մի հետաքրքիր պատմություն է, եթե այդ թվերին հավատանք: Իսկ ինչու «եթե», պատմվում է մեր հոդվածում:
Գինու– կոնյակի գործարաններն անցյալ տարվա խաղողի գումարները դեռ գյուղացուն չեն վճարել։ Կառավարությունն աջակցության ծրագիր է մտածում։ Բայց արտադրողները նախազգուշացնում են` այս տարի անցյալ տարվա մթերման ծավալները գյուղացուն չեն խոստանում։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով` ժողովրդավարական հաստատութունների ու առաջին հերթին խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում ներքաղաքական իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա: