10:33 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
11110

Առաջնությանը 16-րդ տուրը մեկնարկելու է հաջորդ կիրակի, «Ալաշկերտ»-«Լոռի» խաղով։ Տուրի շրջանակներում կմրցեն «Շիրակ»-«Փյունիկ», «Արարատ»-«Վան» և «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» զույգերը։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik, Խաչիկ Չախոյան․ Տևական ընդմիջումից հետո վերսկսվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը։ Մրցաշարի նորեկ Ալեքսանդր Կարապետյանը իր անդրանիկ խաղում դարձավ գոլի հեղինակ «Արարատ-Արմենիայի» կազմում։

Երկու ամսից ավելի տևած ձմեռային արձակուրդներից հետո Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան հերթական հանդիպումները։ Առաջատար թիմերը արձակուրդների ընթացքում էականորեն փոփոխել են իրենց կազմերը, և կայացած չորս հանդիպումներից հետո վստահ կարելի է ասել, որ պայքարը չեմպիոնական մրցավազքում և մրցանակային տեղերի համար լինելու է մրցակցային շատ բարձր մակարդակով։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ուժերը չափեց «Փյունիկի» հետ։ Երկու թիմերի կազմերում էլ զգալի փոփոխություններ էին տեղի ունեցել։ Բայց հայ ֆուտբոլասերի համար հետաքրքիր էր ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի դեբյուտը «Արարատ-Արմենիայի» կազմում։ Կարապետյանն առաջին կեսի վերջնամասում, հավասարեցնելով խաղի հաշիվը, հեղինակեց իր առաջին գոլը մեր առաջնություններում։ Հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Վբեյմար Անգուլոն, Կարապետյանի փոխանցումից հետո կամային հաղթանակ ապահովեց չեմպիոնին երկրորդ կեսում՝2։1։

Футболисты Арарат-Армения празднуют забитый гол в матче армянской премьер-лиги Vbet против команды Пюник (21 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
«Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը

Այսօր նաև «Արարատը» Մորի Կոնեի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթանակի է հասել «Ուրարտուի» նկատմամբ։ Նախորդ օրերի ընթացքում էլ գործող գավաթակի «Նոան» խոշոր՝ 4։0 հաշվով առավելության է հասել «Վանի» նկատմամբ։ Հանդիպման ընթացքում «Վանի» դարպասին նշանակվել է մետրանոց երեք հարված, ինչը այնքան էլ հաճախ չի պատահում մեր առաջնությունում։ «Շիրակ»-«Լոռի» մրցավեճում դաշտի տերերը մասնավորապես գոլային պահերով գերազանցել են մրցակցին, բայց գոլ խփել հաջողվել է «Լոռիին», որն էլ հաղթել է 1։0 հաշվով։

Հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Տամբովից» տեղափոխվեց «Արարատ–Արմենիա»

Առաջնությանը 16-րդ տուրը մեկնարկելու է հաջորդ կիրակի՝ փետրվարի 28-ին, «Ալաշկերտ»-«Լոռի» խաղով։ Տուրի շրջանակներում կմրցեն նաև հետևյալ զույգերը՝ «Շիրակ»-«Փյունիկ», «Արարատ»-«Վան» և «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու»։

Ըստ թեմայի

Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի՞ «Յուվենտուս»
Հայ անպարտելի մարզիկների տասնյակը. նրանցից ո՞վ կարող է Նուրմագոմեդովի պես անպարտելի լինել
Հայրենիքը հայ կարատեիստի համար սկսվում էր Եռաբլուրից ու այնտեղ էլ ավարտվեց
թեգերը:
գոլ, Ալեքսանդր Կարապետյան, Արարատ–Արմենիա, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ

Գլխավոր թեմաներ