17:41 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
36110

Օլիմպիական վարկանիշային մրցումներում Սլավիկ Գալստյանը երեք անընդմեջ հաղթանակներից հետո ևս մեկ հաղթանակի դեպքում կմտնի եզրափակիչ, ինչը հայ ըմբիշի համար կապահովի Տոկիո-2020-ի ուղեգիրը։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Բուդապեշտում ընթացող ըմբաշամարտի օլիմպիական վարկանիշային մրցումներում այսօր մրցագորգ  դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր վաստակելու համար։ Մեր մյուս երեք ըմբիշները` Գևորգ Ղարիբյանը, Արթուր Շահինյանը և Դավիթ Հովասափյանը, պարտվեցին քառորդ եզրափակիչում։

Նշենք, որ Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշայինների մրցաշարում մեկնարկեց որակավորման փուլից, որտեղ  9։6 հաշվով առավելության հասավ բելառուս Ալեքսանդր Լիավոնչիկի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում Գալստյանը բացահայտ առավելությամբ՝ 10։1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Մամադասա Սիլային։

Հայ ըմբիշի մասնակցությամբ ծանր գոտեմարտ ստացվեց քառորդ եզրափակիչում, որում Գալստյանին դիմագրավում էր ադրբեջանցի Իսլամբեկ Դադովը։ Գալստյանը կամային որակների շնորհիվ բեկեց գոտեմարտի ընթացքը ու հաղթանակի հասավ 14։6 հաշվով։ Կիսաեզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցն է լինելու վրացի Ռամազ Զոիձեն։ Այս գոտեմարտում վիճարկվելու է օլիմպիական ուղեգիրը։

Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը օլիմպիական վարկանիշային մրցաշարի չեմպիոններ դարձան

Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշները հաղթանակով սկսեցին մրցաշարը։ Բայց հասնելով քառորդ եզրափակիչ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 1։5 հաշվով պարտվեց ադրբեջանցի Մուրադ Մամադովին, 87 կգ քաշային Արթուր Շահինյանը դժվարին գոտեմարտում 4։6 հաշվով զիջեց վրացի Լաշա Գոբաձեին, և գերծանր քաշային Դավիթ Հովասափյանը 1։3 հաշվով պարտվեց հունգարացի Ադամ Վարգային։

Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան այսօր ավելի ուշ, իսկ եզրափակիչները` վաղը` մարտի 21–ին։

Հիշեցնենք` մրտի 18-ին օլիմպիական ուղեգիր են վաստակել ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը։ Իսկ հունահռոմեական ըմբիշներից օլիմպիական ուղեգիր ունեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու 77կգ քաշային կարգում` Կարապետ Չալյանը։

Հայ ըմբիշներին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար. ովքե՞ր են նրանք

Ըստ թեմայի

Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը օլիմպիական վարկանիշային մրցաշարի չեմպիոններ դարձան
Ըմբշամարտի միջազգային մրցաշար Կիևում. Մալխաս Ամոյանն ու Կարապետ Չալյանը եզրափակիչում են
Հայ ըմբիշներից երկուսը Կիևի մրցաշարից կվերադառնան բրոնզե մեդալներով
թեգերը:
հաղթանակ, Հայաստան, Օլիմպիական խաղեր, ըմբիշ, Սլավիկ Գալստյան

Գլխավոր թեմաներ