20:25 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
130 0 0

Չնայած առատ ձյանը` Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները մարզվել են բաց երկնքի տակ։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանի ու Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումից առաջ «Առաջին հայկական ճակատ» ՖԱՖ շարժման անդամները միասնական երթ կանցկացնեն Երևանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 28-ին տեղի կունենա Աշխարհի առաջնության 2022-ի խմբային փուլի անդրանիկ հանդիպումը «Հանրապետական» մարզադաշտում։ Շուրջ մեկուկես տարվա դադարից հետո հավաքականի երկրպագուները կկարողանան մեր հավաքականին աջակցել տրիբունաներից։

«Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթը տեղի կունենա վաղը Գարեգին Նժդեհի արձանի մոտից (Վերնիսաժ)»,– նշված է ՖԱՖ–ի տարածած հաղորդագրության մեջ:

«Բարի գալուստ, Բայդաչնի». «Արարատ Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի

Երկրպագուները հավաքվելու են մարտի 28-ին՝ ժամը 17։00-ին, լինելու են եռագույններով և երկրպագուական շարֆերով։

Դեպի մարզադաշտ երթը կմեկնարկի 18։00-ին։

Իսլանդիայի հավաքականն արդեն Երևանում է և պատրաստվում է վաղվա խաղին ։ Չնայած առատ ձյանը` ֆուտբոլիստները մարզվել են բաց երկնքի տակ։ ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել Twitter-ի իր էջում:

Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց աշխարհի առաջնության ընտրական փուլը

թեգերը:
ֆուտբոլ, Իսլանդիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ