06:25 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
87 0 0

Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ֆուտբոլի 2022-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի՝ Իսլանդիայի հետ կայանալիք խաղից առաջ հանդիպում և զրույց է ունեցել թիմի ֆուտբոլիստների հետ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Joaquin Caparros (@joaquincaparroscamino)

Նա տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում: Դիմելով ֆուտբոլիստներին՝ Կապառոսն ասել է, որ իրենք իսկական կոլեկտիվ են.

«Ես ձեզ պարտք եմ, չկարողացա հրաժեշտ տալ Լիխտենշտեյնի հետ խաղից հետո, ու հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել: Դուք ապացուցեցիք, որ իսկական կոլեկտիվ եք, համախմբած եք, դուք ընկերների մի խումբ եք»,- ասել է 65-ամյա մասնագետը:

Հիշեցնենք՝ առաջին տուրում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին, իսկ այսօր՝ մարտի 28-ին, սեփական հարկի տակ կընդունի Իսլանդիային:

Հանդիպումը կմեկնարկի ժ. 20.00-ին։

Ըստ թեմայի

Հայաստանում լույս է տեսել ֆուտբոլային բացառիկ անթոլոգիա. նման ձեռնարկ երբևէ չի հրատարակվել
«Հայաստանն էլ է մեր հայրենիքը»․ պատանի ֆուտբոլիստի հայրը չի ուզում առաջ ընկնել
299 խաղ, 140 գոլ, ռմբարկու և մարզիչ. Էդուարդ Երանոսյանը բուլղարական ֆուտբոլի խորհրդանիշն է
թեգերը:
Իսլանդիա, Հայաստան, Խոակին Կապառոս, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ