05:32 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
91740

Առաջին անգամ Հայաստանի հավաքականի խաղերի պատմության մեջ մեր թիվ մեկ թիմի կազմում հանդես եկավ Առաջին խումբը ներկայացնող ֆուտբոլիստ՝ 19 ամյա Ժիրայր Շաղոյանը։ Առաջին անգամ մեր ընտրանին մեկնարկում երկու անընդմեջ հաղթանակ է տոնում սեփական դարպասը պահելով անառիկ։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2-0 հաշվով հաղթեց Իսլանդիայի հավաքականին։

Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի կատարողական հիանալի վարպետության ու դիպուկ հարվածների շնորհիվ, Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց աշխարհի 2022թ առաջնության եվրոպական ընտրական J խմբում հաշվով առավելության հասնելով Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։

Խաղային բարձր կարգապահություն, հստակություն պաշտպանվելիս, առանձին խաղացողների կատարողական բարձր վարպետություն, դիպուկ հարվածներ և արդյունք։ Սա Հայաստանի հավաքականի գործողությունների կարճ ներկայացումն է Իսլանդիայի հավաքականի հետ խաղում։ Իսկ խաղի ընթացքը հետևյալն էր․․․

Երեք օր առաջ կայացած Լիխտենշտեյն- Հայաստան ընտրական խաղի համեմատ մեր ընտրանու մեկնարկային կազմում երկու փոփոխություն էր կատարվել։ Կենտրոնական պաշտպանի դիրքում Անդրե Կալիզիրի փոխարեն խաղադաշտ էր մտել Տարոն Ոսկանյանը, իսկ Խորեն Բայրամյանի փոխարեն հարձակման ձախ եզրում գործելու էր Հակոբ Հակոբյանը։ Վերջինիս խաղադաշտ դուրս գալը նշանակում էր, որ մեր հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը ավելի շատ ուշադրություն է դարձրել պաշտպանությանը, ու առաջին խաղակեսում մեր թիմի խաղային լավագույն օղակը հենց պաշտպանությունն էր, կամ ավելի ճիշտ կլինի ասել, որ մեր թիմը հիմնականում հուսալի պաշտպանվում էր։ Մինչև ընդմիջում իսլանդացիները միայն մեկ անգամ էին շատ մոտ հաջողությանը, երբ դարպասին հարվածում էր Արի Սկուլասոնը, բայց Սարգիս Ադամյանը կարելի է ասել փրկեց մեր թիմին՝ գնդակը շեղելով դաշտի սահմաններից դուրս։

Нападающий сборной Армении Саркис Адамян бьет по мячу во время отборочного турнира ЧМ по футболу между командами Армении и Исландии (28 марта 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Սարգիս Ադամյանը Հայաստան - Իսլանդիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ

Երկու թիմերի կազմում էլ առաջատարների՝ Հենրիխ Մխիթարյանի և Գիլֆի Սիգուրդսոնի բացակայությունը նկատելի էր, քանի որ մրցող կողմերը պաշտպանությունից հարձակման անցնելու գործում որոշակի խնդիրների առաջ էին կանգնում։ Խաղի հստակ կազմակերպիչ չունեին ոչ տանտերերը, ոչ էլ հյուրերը։ Տարածքային որոշակի առավելություն ունենալով՝ Իսլանդիայի հավաքականը չէր կարողանում լրջորեն սպառնալ, չնայած եղան գրոհներ, որոնց շարունակությունը մերոնք ժամանակին կասեցնում էին, հակառակ դեպքում կարող էինք խնդիրներ ունենալ։

Матч отборочного турнира ЧМ по футболу между командами Армении и Исландии (28 марта 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան - Իսլանդիա ֆուտբոլային հանդիպում

Բացի այդ, այնպես չէ, որ Հայաստանի հավաքականը միայն պաշտպանվում էր, մենք էլ գրոհում էինք ու հարված կատարում դարպասին, բայց արդարության համար նշենք, որ առաջին 45 րոպեների ընթացքում մենք արդյունքի հասնելու հնարավորություն չունեցանք։ Իսլանդացիների համար կարելի է ասել, որ «սատանան այդքան էլ սարսափելի չէր, ինչքան սպասում էինք»։ Մի խոսքով, հանդիպման առաջին հատվածում գրեթե հավասար պայքար էր։ Ընդ որում, Իսլանդիան դիպուկ ոչ մի հարված չէր կատարել, իսկ մենք ունեինք նման երեք հարված։

Автор гола сборной Армении Тигран Барсегян празднует забитый мяч в ворота сборной Исландии во время отборочного турнира ЧМ по футболу между командами Армении и Исландии (28 марта 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Տիգրան Բարսեղյանը տոնում է գոլը Հայաստան - Իսլանդիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Հանրապետականի» ու ընդհանրապես հայ երկրպագուների տրամադրությունը զգալիորեն լավացավ։ Պատճառը Տիգրան Բարսեղյանի փայլուն անհատական գործողություններն էին ու մեր ֆուտբոլիստի անչափ գեղեցիկ գոլը։ Աջ եզրից մի փոքր շարժվեց դեպի կենտրոն ու պտտեցրեց գնդակը դեպի դարպասի հեռավոր անկյունը։ Բիլիարդին բնորոշ գոլ ստացվեց։ Քիչ անց արդեն աչքի ընկավ մեր դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որը հետ մղեց «մահացու» դիրքից Յոն Բեդվարսոնի հարվածը։ Իսլանդիան, կարելի է ասել, որ ավելի ակտիվացավ, բայց մերոնք էլ հակագրոհելու տարածություններ ստացան։ Ու աշխատեց մեր մարզչի ստրատեգիական փոփոխությունը՝ Բայրամյանը Հակոբյանի փոխարեն։

Մեր հավաքականը նորից ունի Խորեն, որը ձախ ոտքով հարցեր է լուծում շատ կարևոր պահերին։ «Ռոստովի» կիսապաշտպանը քայլի վրա շրջանցեց պաշտպանին, ու գնդակը «տեղավորեց» դարպասում՝ 2։0։ Բացի այդ, ունենք նաև Տիգրան «Մեծ», որը հաշիվը բացելուց հետո գոլային փոխանցում կատարեց։ Խփած երկու գնդակն էլ իրար նման էին։ Նախ այն առումով, որ կատարողական վարպետության շնորհիվ մեր ֆուտբոլիստները հասան արդյունքի։ Եվ բացի այդ, առաջին գոլի ժամանակ հետևեց փոխանցում ձախից աջ ու գոլ, հետ էլ աջից ձախ, ու նորից ցնծություն։

Полузащитник сборной Армении Хорен Байрамян празднует забитый гол во время отборочного турнира ЧМ по футболу между командами Армении и Исландии (28 марта 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը տոնում են Իսլանդիային խփած երկրորդ գոլը Հայաստան - Իսլանդիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ

Այպիսով մեր ընտրանին առավելագույն՝ 6 միավոր է վաստակել ընտրական երկու խաղերում, և երկու օր անց՝ մարտի 31-ին հաղթական տրամադրությամբ անցկացնելու է երրորդ խաղը խմբում։ «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Ռումինիայի ընտրանուն։

Футболисты сборной Армении благодарят фанатов за поддержку во время матча отборочного турнира ЧМ по футболу между командами Армении и Исландии (28 марта 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շնորհավորում են երկրպագուներին Հայաստան - Իսլանդիա ֆուտբոլային հանդիպումից հետո

Ըստ թեմայի

Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել
299 խաղ, 140 գոլ, ռմբարկու և մարզիչ. Էդուարդ Երանոսյանը բուլղարական ֆուտբոլի խորհրդանիշն է
թեգերը:
Իսլանդիա, Հայաստան, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ