11:07 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
12501

Մարտի 28-ին աշխարհի առաջնության որակավորման երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Իսլանդիային:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի հավաքականին շնորհավորել է աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում հաղթելու կապակցությամբ: Շնորհավորանքը հրապարակվել է Իսլանդիայի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

«Հայաստանի հավաքականին շնորհավորում ենք երևանյան հիանալի խաղի կապակցությամբ։ Մենք փորձեցինք, բայց պետք է ավելի լավ աշխատենք։ Շնորհակալություն գեղեցիկ խաղի համար… կհանդիպենք հոկտեմբերին»,- գրված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ուժերը չափեց Իսլանդիայի հավաքականի հետ։ Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի կատարողական հիանալի վարպետության ու դիպուկ հարվածների շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց 2։0 հաշվով` աշխարհի 2022թ առաջնության եվրոպական ընտրական J խմբում հաշվով առավելության հասնելով Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։

Խոակին Կապառոս. Ֆուտբոլը թիմային խաղ է, անհատները լավ խաղում են, բայց հաղթում է թիմը

Ըստ թեմայի

Հայաստանում լույս է տեսել ֆուտբոլային բացառիկ անթոլոգիա. նման ձեռնարկ երբևէ չի հրատարակվել
«Հայաստանն էլ է մեր հայրենիքը»․ պատանի ֆուտբոլիստի հայրը չի ուզում առաջ ընկնել
299 խաղ, 140 գոլ, ռմբարկու և մարզիչ. Էդուարդ Երանոսյանը բուլղարական ֆուտբոլի խորհրդանիշն է
թեգերը:
հայեր, ֆուտբոլ, Իսլանդիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ