01:09 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
23820

Մարտի 28-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանում 2-0 հաշվով հաղթել էր Իսլանդիայի հավքականին, իսկ մարտի 25-ին արտագնա խաղում առավելության էր հասել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ։ 

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի Աշխարհի առաջնության որակավորման փուլում երկրորդ անընդմեջ հաղթանակին:

«Հայաստանի ընտրանին շոկի ենթարկեց խմբի ֆավորիտներին` երկու հաղթանակ տոնելով ԱԱ-ի որակավորման փուլի մեկնարկում»,-գրված է ՖԻՖԱ-ի թվիթերյան էջում:

Աշխարհի առաջնության պաշտոնական էջն էլ ընդգծել է, որ Հայաստանի ընտրանին նոր ռեկորդ է սահմանել Մունդիալի ընտրական փուլի առաջին երկու տուրերում հաղթելու շնորհիվ:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանում 2-0 հաշվով հաղթել էր Իսլանդիայի հավաքականին, իսկ մարտի 25-ին արտագնա խաղում առավելության էր հասել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ։ 

Հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 31-ին. մեր հավաքականը Երևանում կհյուրընկալի Ռումինիայի թիմին։

Խոակին Կապառոս. «Ֆուտբոլը թիմային խաղ է, անհատները լավ խաղում են, բայց հաղթում է թիմը»

Ըստ թեմայի

«Հայաստանն էլ է մեր հայրենիքը»․ պատանի ֆուտբոլիստի հայրը չի ուզում առաջ ընկնել
299 խաղ, 140 գոլ, ռմբարկու և մարզիչ. Էդուարդ Երանոսյանը բուլղարական ֆուտբոլի խորհրդանիշն է
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները երթ են անցկացրել
թեգերը:
ՖԻՖԱ, Հայաստան, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ