06:30 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Ռումինիայի հավաքականի ներկայիս տեխնիկական տնօրեն Միխայ Ստոյկիցեն ակնկալում է որոշակի, բայց ոչ համընդհանուր առավելություն: Նա հիշեցնում է, որ հայերը լավ են խաղում հակագրոհների ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականի նկատմամբ հեշտ հաղթանակ սպասել պետք չէ։ Ռումինական Fotbal Club պարբերականին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռումինիայի հավաքականի տեխնիկական տնօրեն Միխայ Ստոյկիցեն՝ աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպման նախօրեին։

Ստոյկիցեն հայտնի է Հայաստանի ֆուտբոլասերներին. 2003-04 թվականներին նա ղեկավարել է «Փյունիկն» ու երկրի հավաքականը: Բնականաբար, ռումինական մարզական պարբերականները հանդիպման նախօրեին հետաքրքրվել են նրա կարծիքով։

Ստոյկիցեի կարծիքով՝ ռումինական հավաքականն այժմ ավելի ուժեղ է ու վերահսկելու է խաղը: Բնականաբար, ռումինացիները ստիպված չեն լինի ամբողջ խաղը պաշտպանվել, ինչպես եղավ Գերմանիայի հավաքականի հետ խաղում։ Ստոյկիցեն կարծում է, որ այստեղ ամեն ինչ այլ կերպ կլինի. խաղի բանալին կլինի ռումինական թիմի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյի ձեռքում: Սակայն, 2016 թվականի պես ջախջախիչ հաղթանակ նա չի ակնկալում. Այն ժամանակ Աշխարհի առաջնության ժամանակ ընտրական փուլում Ռումինիան հաղթեց 5:0 հաշվով:

«Նոր 5:0 –ներ չեն լինի։ Այն ժամանակ մեզ օգնեց նաև այն, որ նրանց խաղացողին հեռացրել էին խաղադաշտից։ Ճիշտ է, հիմա բացակայում է նրանց թիվ մեկ ֆուտբոլիստը՝ Մխիթարյանը։ Այդ պատճառով մեզ համար շատ ավելի հեշտ կլինի», - ասել է Ստոյկիցեն։

«Դըմփ-դըմփ-հու»․ ֆուտբոլասերները նշում են Հայաստանի հաղթանակը Իսլանդիայի նկատմամբ

Նա ավելացրել է, որ Հայաստանում նման մակարդակի այլ խաղացողներ դեռ չկան, թեև կան մի քանի տաղանդավոր ֆուտբոլիստներ:

«Ընդհանուր առմամբ բավական ուժեղ թիմ է, կարող են հակագրոհներով խաղալ», - նշել է Ստոյկիցեն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի հավաքականի խաղը։ Հնարավոր է, որ մեկնարկային կազմում չլինի նաև Սարգիս Ադամյանը, որը շատ ուժ է ծախսել ընտրական փուլի առաջին երկու հանդիպումներում (Լիխտենշտեյնի ու Իսլանդիայի հետ): Հնարավոր է, որ այս անգամ մեկնարկային կազմում հանդես գա Ալեքսանդր Կարապետյանը, որը նախորդ երկու խաղերում դուրս է եկել փոխարինման:

Չի բացառվում, որ կենտրոնական պաշտպանի դիրքում Տարոն Ոսկանյանի փոխարեն խաղադաշտ վերադառնա Անդրե Կալիսիրը։ Հաշվի առնելով հարձակման գծում ռումինացիների ագրեսիվությունը՝ նրա արագությունը պետք կգա խաղում:

Հաշվի առնելով, որ նախորդ երկու խաղերում 4-4-2 սխեման հաջող էր, չի բացառվում, որ Կապառոսը կրկնի այն: Հնարավոր է՝ Կարապետյանի հետ մեկնարկային կազմում խաղա Նորբերտո Բրիասկո Բալեկյանը՝ հաշվի առնելով նրա հասակն ու արագությունը։ Նախորդ խաղում նա վտանգավոր պահեր չէր ստեղծում, բայց խաղադաշտում մեծ աշխատանք էր կատարում։

Ուժեղագույն ռումինացի խաղացողներից են Ա սերիայի Մխիթարյանին ծանոթները՝ «Սասուոլոյի» պաշտպան Վլադ Կիրիկեշը, «Կալյարիի» կիսապաշտպան Ռեզվան Մարինը:

Հավելենք, որ Հայաստան-Ռումինիա հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։ Սկիզբը՝ ժ. 20.00-ին։

Ըստ թեմայի

Հայաստանում լույս է տեսել ֆուտբոլային բացառիկ անթոլոգիա. նման ձեռնարկ երբևէ չի հրատարակվել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները երթ են անցկացրել
Խոակին Կապառոս. «Ֆուտբոլը թիմային խաղ է, անհատները լավ խաղում են, բայց հաղթում է թիմը»
թեգերը:
Ռումինիա, Հայաստան, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ