17:13 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
207 0 0

Ռումինիայի հետ խաղից առաջ 20-ամյա ֆուտբոլիստը խոստովանել էր` եթե գոլ խփի, այն նվիրելու է ընտանիքին։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կազմում իր ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի նորամուտին։

«Էդիկը դուրս եկավ, Էդիկը խփեց։ Գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կազմում իր առաջին խաղում։ Բրավո», - ասված է Կրասնոդարի ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Սպերցյանից ընդամենը 11 րոպե է պահանջվել Հայաստանի ազգային հավաքականի կազմում առաջին գոլը խփելու համար:

«Երկրորդ խաղակեսի սկզբում փոխարինման դուրս գալով՝ Էդիկը 56-րդ րոպեին բացեց հաշիվը ռումինացիների հետ խաղում։ Այ սա դեբյուտ է», - շեշտել է ակումբը։

Ռումինիայի հետ խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տված հարցազրույցում Սպերցյանը խոստովանել էր, որ եթե գոլ խփի առաջիկա խաղում, կնվիրի այն ընտանիքին:

2018 թվականից Էդուարդ Սպերցյանը սկսել է խաղալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում։

2020 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում հաջող ելույթից (12 գոլ) հետո նա նշել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Խիմկիի» դեմ խաղում:

2020 թվականի հոկտեմբերին Սպերցյանը իր նորամուտը նշել է նաև եվրոպական ասպարեզում՝ փոխարինման դուրս գալով «Չելսիի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում:

Հիշեցնենք` աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը երեկ 3։2 հաշվով հաղթեց Ռումինիային և հարյուրտոկոսանոց արդյունքով դարձավ ընտրական խմբի առաջատարը։

Ըստ թեմայի

«Մենք չպետք է բավարարվենք ձեռք բերածով». Խոակին Կապառոս
Օրվա կադրը. ռումինացի դարպասապահը նեղսրտությունից «գրավեց» սեփական դարպասը
թեգերը:
Էդուարդ Սպերցյան, ֆուտբոլ, Կրասնոդար, Հայաստան

Գլխավոր թեմաներ