00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2022-ի ԱԱ ընտրական փուլում Հայաստանի հուժկու մեկնարկի պատճառները՝ ռուս փորձագետի աչքերով

© Sputnik / Asatur YesayantsЭмоции вратаря сборной Румынии Флорин Ницэ на пропущенный гол от полузащитника сборной Армении Эдуарда Сперцяна в матче отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн
Эмоции вратаря сборной Румынии Флорин Ницэ на пропущенный гол от полузащитника сборной Армении Эдуарда Сперцяна в матче отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Բաժանորդագրվել
Ֆուտբոլային մեկնաբան Յուրի Ալեմանովը վերլուծում է անկախության տարիներին հայկական ֆուտբոլում  ստեղծված իրավիճակն ու բացատրում է՝ ինչո՞վ է պայմանավորված հավաքականի վերջին հաջողությունը:

Հայաստանի հավաքականը 2022-ի Աշխարհի առաջնության որակավորման փուլը սկսեց երեք անընդմեջ հաղթանակներով ու առնվազն մինչև սեպտեմբեր կպահպանի առաջատարի դիրքը J խմբում՝ առաջ անցնելով Գերմանիայի, Իսլանդիայի ու Ռումինիայի հավաքականներից: Ազգային թիմի առաջընթացը պատահականությունների շարք չէ, այլ մի քանի կարևոր բարեփոխումների արդյունք, նոր մարզչի ազդեցություն ու նույնիսկ գլխավոր աստղի բացակայության հետևանք:

Իշխանափոխությունը ֆուտբոլի ֆեդերացիայում

Հայաստանի հավաքականն իր կարճ պատմության ընթացքում միայն մեկ անգամ էր լրջորեն հավակնում դուրս գալ մայրցամաքային մրցաշարերի եզրափակիչ փուլ: Դա տեղի է ունեցել Եվրո-2012-ի ժամանակ, երբ Վարդան Մինասյանի թիմը հայտնվել էր Ռուսաստանի և Իռլանդիայի հետ նույն խմբում: Վերջին տուրից առաջ Հայաստանը իռլանդացիներին զիջել էր մեկ միավորի տարբերությամբ, սակայն Դուբլինում կայացած արտագնա խաղում պարտվել էր (1:2) ու սահմանափակվել խմբում միայն երրորդ տեղով: Այդ մրցաշարը աչքի ընկավ հարձակողական քառյակի՝ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Գևորգ Ղազարյանի և Մարկոս Պիզելիի տպավորիչ արդյունավետությամբ․ նրանք ընդհանուր առմամբ 19 գոլ խփեցին։

© Sputnik / Aram NersesyanՎարդան Մինասյան
2022-ի ԱԱ ընտրական փուլում Հայաստանի հուժկու մեկնարկի պատճառները՝ ռուս փորձագետի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Վարդան Մինասյան

Հայաստանի հավաքականի հետագա փորձերն ընտրական խմբերում խավար էր, անելանելիություն և լավագույն դեպքում՝ նախավերջին տեղեր: Անդառնալիության կետը 2019 թվականի նոյեմբերին էր, երբ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը Պալերմոյում պարտվեց իտալացիներին 1:9 հաշվով, իսկ ավելի վաղ Հայաստանը պարտվել էր Ջիբրալթարին Ազգերի լիգայի միջոցով Եվրո-2020-ի ուղեգիր ստանալու համար խաղում:

© Sputnik / Asatur YesayantsԱբրահամ Խաշմանյան
2022-ի ԱԱ ընտրական փուլում Հայաստանի հուժկու մեկնարկի պատճառները՝ ռուս փորձագետի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Աբրահամ Խաշմանյան

Արդեն անհնար էր հերքել, որ հավաքականը ճգնաժամի մեջ է։ Արթուր Վանեցյանը կորցրել էր ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի կարգավիճակը, իսկ նրա փոխարեն ընտրվել էր Արմեն Մելիքբեկյանը։ Առանցքային որոշումներից մեկը Խինես Մելենդեսի հայտնվելն էր կառույցում։ Իսպանացի մասնագետը 9 տարի ղեկավարել էր հայրենի երկրի պատանեկան հավաքականները, իսկ այժմ նման պաշտոն էր զբաղեցրել հայկական ֆուտբոլում: Կարիերայի մեծ մասը նա աշխատել էր նաև «Ալբասետե» ակումբում։

© Photo : official site of the Football Federation of ArmeniaԽինես Մելենդես
2022-ի ԱԱ ընտրական փուլում Հայաստանի հուժկու մեկնարկի պատճառները՝ ռուս փորձագետի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Խինես Մելենդես

Նոր մարզիչ

Խինես Մելենդեսը գլխավոր մարզչի պաշտոնում առաջարկեց իր հայրենակից Խոակին Կապառոսի թեկնածությունը։ «Սևիլիայի» հետ նրա կարճաժամկետ պայմանագիրն ավարտին էր մոտենում:

Հենց նրա ղեկավարությամբ համաշխարհային աստղեր դարձան Կառլոս Մարչենան, Խոսե Անտոնիո Ռեյեսը, Խեսուլին, Սերխիո Ռամոսը, ինչպես նաև բրազիլացիներ Դանի Ալվեսն ու Ժուլիո Բապտիստան:

© Sputnik / Asatur YesayantsԽոակին Կապառոս
2022-ի ԱԱ ընտրական փուլում Հայաստանի հուժկու մեկնարկի պատճառները՝ ռուս փորձագետի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Խոակին Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությանը թերահավատորեն մոտեցան, քանի որ վերջին 10 տարիներին Կապառոսը «փակում էր» «Սևիլիայում» թափուր պաշտոնները, ոչինչ չէր հասել իսպանական անդերդոգներում, դեռ երբեք չէր աշխատել ազգային հավաքականներում: Այդ պատճառով էլ նրա այցը Հայաստան մոտավորապես ընկալում էին որպես զբոսաշրջային այց Կատար, որտեղ իսպանացին 2017-ին մեկ տարի էլ չաշխատեց:

Արդեն անցած աշնան արդյունքներով Հայաստանը մեծ առաջընթաց գրանցեց՝ Վրաստանի, Մակեդոնիայի և Էստոնիայի հետ հաղթելով Ազգերի Լիգայի խմբում։ Այսպիսով, հայ ֆուտբոլիստները 2018-ից ցածրագույն եվրոպական D խմբից բարձրացան երկրորդ՝ B խումբ, որն այս պահին ներկայացնում են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ անընդմեջ չի պարտվում 8 պաշտոնական խաղերում։

Ռուսական Պրեմիեր լիգայի բարեփոխումը

Հավաքականի հաջողություններում կարևոր դերակատարություն ունեցավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի բարեփոխումը, որի համաձայն ֆուտբոլիստները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, այլևս լեգեոներներ չեն համարվում: Դա ազատեց ՀՖՖ-ի ձեռքերը, այն «ստացավ» Արշակ Կորյանին, Խորեն Բայրամյանին և Դավիթ Յուրչենկոյին։

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Յուրչենկո
2022-ի ԱԱ ընտրական փուլում Հայաստանի հուժկու մեկնարկի պատճառները՝ ռուս փորձագետի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Դավիթ Յուրչենկո

Հատկապես վերջին երկուսը ուժեղացրել են Կապառոսի հավաքականը։ «Ռոստովի» կիսապաշտպանը մասնակցել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի բոլոր երեք հանդիպումներին՝ աչքի ընկնելով մեկական գոլով ու գոլային փոխանցումով, իսկ Յուրչենկոն ամուր զբաղեցրել է իր տեղը դարպասի մոտ:

Իսկ Ռումինիայի հավաքականի հետ խաղում հզոր նորամուտով աչքի ընկավ «Կրասնոդարի» սան Էդուարդ Սպերցյանը։ 20-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո ու 11 րոպե անց բացեց խաղի հաշիվը, իսկ 89-րդ րոպեին վաստակեց 11 մետրանոց հարված, որը 3:2 հաշվով հաղթանակ բերեց Հայաստանին:

© Sputnik / Asatur YesayantsԷդուարդ Սպերցյան
2022-ի ԱԱ ընտրական փուլում Հայաստանի հուժկու մեկնարկի պատճառները՝ ռուս փորձագետի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Էդուարդ Սպերցյան

Քաղաքացիության կետային շնորհում

Հավաքականի համալրման ընթացքում ֆեդերացիան դիմել է նաև քաղաքացիության շնորհմանը։ Նիգերիացի Սոլոմոն Ուդոն Aspire Academy-ի Սենեգալի մասնաճյուղի սանն է։

© Sputnik / Asatur YesayantsՆիգերիացի Սոլոմոն Ուդո
2022-ի ԱԱ ընտրական փուլում Հայաստանի հուժկու մեկնարկի պատճառները՝ ռուս փորձագետի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Նիգերիացի Սոլոմոն Ուդո

Նրան բելգիացի սկաուտներն են Եվրոպա տեղափոխել, իսկ հաջորդ հինգ տարիներին նա աչքի է ընկել Հայաստանի առաջնության չորս տարբեր ակումբներում։ Հավաքականում աֆրիկացին հայկական անձնագրով ցեմենտում է հենակետային գոտին։

Ազգային թիմում խաղում է նաև կոլումբացի Վբեյմար Անգուլոն, որը տեղական ազգային առաջնությունում հինգ տարի մնալուց հետո նույնպես քաղաքացիություն է ստացել:

© Sputnik / ASATUR YESAYANTSՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Հայաստան-Էստոնիա հանդիպում. 8 սեպտեմբերի, 2020
2022-ի ԱԱ ընտրական փուլում Հայաստանի հուժկու մեկնարկի պատճառները՝ ռուս փորձագետի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Հայաստան-Էստոնիա հանդիպում. 8 սեպտեմբերի, 2020

Ֆեդերացիային պետք է առանձին գովել հայկական ծագում ունեցող արտասահմանցի ֆուտբոլիստների հետ աշխատելու համար։ Նրանցից է արգենտինացի ֆուտբոլիստ Լուկաս Սելարաիանը, որը խաղում է Ֆուտբոլի բարձրագույն լիգայում (MLS) «Կոլամբուս Կրյուի» կազմում։ Ճիշտ է, կորոնավիրուսի համավարակի պատճառով նա դեռ չի հասցրել նշել նորամուտը Հայաստանի հավաքականում։

Այդ շարքում են նաև գերմանական անձնագրեր ունեցող Ալեքսանդր Կարապետյանն ու Սարգիս Ադամյանը, դանիացի Էդգար Բաբայանը, շվեդ Անդրե Կալիսիրը, արգենտինացի Նորբերտո Բրիասկոն ու կոլումբացի Խորդի Մոնրոյը:

© Sputnik / Asatur YesayantsՆորբերտո Ալեխանդրո Բրիասկո-Բալեկյան
Նորբերտո Ալեխանդրո Բրիասկո-Բալեկյան - Sputnik Արմենիա
1/5
Նորբերտո Ալեխանդրո Բրիասկո-Բալեկյան
© Sputnik / Asatur YesayantsԱնդրե Կալիսիր (աջից)
Անդրե Կալիսիր (աջից) - Sputnik Արմենիա
2/5
Անդրե Կալիսիր (աջից)
© Sputnik / Asatur YesayantsՍարգիս Ադամյան (աջից)
Սարգիս Ադամյան (աջից) - Sputnik Արմենիա
3/5
Սարգիս Ադամյան (աջից)
© Sputnik / Aram NersesyanԱլեքսանդր Կարապետյան
Ալեքսանդր Կարապետյան - Sputnik Արմենիա
4/5
Ալեքսանդր Կարապետյան
© Sputnik / Asatur YesayantsԷդգար Բաբայան
Էդգար Բաբայան - Sputnik Արմենիա
5/5
Էդգար Բաբայան
1/5
Նորբերտո Ալեխանդրո Բրիասկո-Բալեկյան
2/5
Անդրե Կալիսիր (աջից)
3/5
Սարգիս Ադամյան (աջից)
4/5
Ալեքսանդր Կարապետյան
5/5
Էդգար Բաբայան

Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը

Հայաստանի հավաքականի վերջին արդյունքների հետ կապված պատմության մեջ գլխավոր պարադոքսը Հենրիխ Մխիթարյանի նվազագույն հիշատակումն է։ Եվ դա այն դեպքում, երբ Դորտմունդի «Բորուսիայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը «Ռոմայի» կազմում անցկացնում է լավագույն մրցաշրջանը, թերևս, 2016 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Միկին Բունդեսլիգայի լավագույն խաղացող էր ճանաչվել:

© Sputnik / Aram NersesyanՀենրիխ Մխիթարյան
2022-ի ԱԱ ընտրական փուլում Հայաստանի հուժկու մեկնարկի պատճառները՝ ռուս փորձագետի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Հենրիխ Մխիթարյան

Նոր մարզչի օրոք Հայաստանի հավաքականը չորս համատեղ հավաք է անցկացրել, սակայն Հենրիխը կարողացել է ներկա գտնվել միայն մեկին՝ 2020-ի հոկտեմբերին։ Այդ ժամանակ Հայաստանը Ազգերի լիգայի շրջանակում ոչ-ոքի խաղաց Վրաստանի և Էստոնիայի հետ։ Հետագա բոլոր հանդիպումներն ազգային թիմի ավագը բաց է թողել կա՛մ վնասվածքների, կա՛մ կարանտինի պատճառով։

Դժվար է վերլուծել, թե որքանով է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի բացակայությունն օգնել կամ թուլացրել Խոակին Կապառոսի թիմին, սակայն կարևոր է նշել իսպանացի մասնագետի մարտավարական ճկունությունը: «Ռոմայի» կիսապաշտպանի առկայության դեպքում հայերը ցուցադրել են միայն մեկ հարձակվողի, որի օրոք փլեյմեյքերի դերում հանդես է եկել ինքը՝ Հենրիխը։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Բարսեղյան (ձախից)
2022-ի ԱԱ ընտրական փուլում Հայաստանի հուժկու մեկնարկի պատճառները՝ ռուս փորձագետի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Տիգրան Բարսեղյան (ձախից)

Ավագի կորուստը մարզչական շտաբը փոխհատուցել է երկու հարձակվողներով՝ Սարգիս Ադամյանով ու Նորբերտո Բրիասկոյով: Հատկանշական է, որ երեք հանդիպումներում հարձակողական դուետը ոչ մի գոլ չի խփել, փոխարենը առաջատարի որակները ճիշտ պահին դրսևորել են Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։

© Sputnik / Asatur YesayantsԽորեն Բայրամյան
2022-ի ԱԱ ընտրական փուլում Հայաստանի հուժկու մեկնարկի պատճառները՝ ռուս փորձագետի աչքերով - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Խորեն Բայրամյան
Լրահոս
0