23:45 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
50810

Հայկական տարազ հագած պարային խումբը նախքան Հարությունյանի մենամարտը ներկայացրեց «Բերդ» պարը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ Օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, այժմ՝ խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը Մոսկվայում ընթացող Eagles FC 35 մրցաշարում տարավ չորրորդ հաղթանակը՝ հաղթելով ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովին։

Հարությունյանը մենամարտն ավարտեց ժամանակից շուտ՝ 3 րոպե 17 վայրկյանում։

Նա դահլիճ մտավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո. «Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք...»:

Նրան ուղեկցում էր հայկական տարազ հագած պարային խումբ, որը «Բերդ» պարեց նախքան Հարությունյանի ութանկյուն մտնելը:

Հիշեցնենք, որ MMA-ում 32-ամյա Միհրան Հարությունյանը սրանից առաջ անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել էր, 1-ում՝ պարտվել:

Ըստ թեմայի

Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը օլիմպիական վարկանիշային մրցաշարի չեմպիոններ դարձան
Արթուր Ալեքսանյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ. լուսանկար
«Մենք չենք նահանջել, մեր փոխարեն որոշել են». ըմբիշ Միհրան Հարությունյանը` պատերազմի մասին
թեգերը:
հաղթանակ, ըմբշամարտիկ, Միհրան Հարությունյան

Գլխավոր թեմաներ