ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Այսօր «Փյունիկ» մարզադաշտում կայացավ «Our game» ֆուտբոլային ընկերական միջազգային մրցաշարի առաջին տուրի երկրորդ հանդիպումը Հայաստանի և Լիբանանի հավաքականների միջև: Մեր թիմը հաղթեց 2:0 հաշվով: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«6-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Սելին Ալ-Հադդադը, իսկ 45-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Մարալ Արթինը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար է անցկացվում:
Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 7-ին։ Առաջին տուրում Չարենցավանում մրցել են Լիտվայի և Հորդանանի ազգային հավաքականները: Լիտվայի հավաքականը հաղթել է 1:0 հաշվով: