17:47 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
164 0 0

Հայ ծանրամարտիկները Ռուսաստանից կվերադառնան մեդալներով։ Ապրիլի 10-ին մրցահարթակ դուրս կգան նաև Տաթև Հակոբյանն ու Սիմոն Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայ ծանրամարտիկները փայլեցին Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում, որն անցկացվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:

Սամվել Գասպարյանը երկամարտում գրանցեց 390 կգ (176+214) և 10 կգ–ով գերազանցեց երկրորդ տեղը գրաված Արսեն Մարտիրոսյանին՝ 380 կգ (171+209):

Պոկում վարժությունում նա նվաճեց փոքր արծաթ։

Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր

Այսօր մրցահարթակ դուրս կգան նաև Տաթև Հակոբյանը (87 կգ) և աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):

Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

թեգերը:
չեմպիոն, ծանրամարտ, Հայաստան

Գլխավոր թեմաներ