06:18 17 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
224 0 0

Մեկ օրվա ընթացքում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ նվաճեց։ Ավելի ուշ մրցահարթակ է դուրս գալու նաև Տաթև Հակոբյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաջողվեց միայն ոսկե մեդալ նվաճել պոկում վարժությունում։ Հրումում հայ ծանրորդը զրո ստացավ ու դուրս մնաց երկամարտի պայքարից։

Սամվել Գասպարյանի և Արսեն Մարտիրոսյանի նվաճումներից հետո անհամբերությամբ ու վստահ հաղթանակի ակնկալիքով էինք սպասում Սիմոն Մարտիրոսյանի ելույթին։ Հայ դյուցազունը 109կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդն էր։ Համաշխարհային բոլոր ռեկորդները այս քաշային կարգում պատկանում էին աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հայ ծանրորդին։

Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է և կմասնակցի առաջիկա խաղին. ԶԼՄ

Պոկում վարժությունում բոլոր ծանրորդները, բացի մեկից, ավարտել էին իրենց մոտեցումները, երբ Սիմոն Մարտիրոսյանն իր առաջին մոտեցումը կատարեց։ Մոտեցումն անհաջող էր։ Երկրորդի ժամանակ էլ Մարտիրոսյանը տեխնիկական սխալ թույլ տվեց, ու չնայած նա պատրաստ էր բարձրացնել քաշը, բայց մրցավարներն արդեն միջամտեցին, և մոտեցումը համարվեց ձախողված։ Տիտղոսակիր հայ ծանրորդը մոտ էր զրո ստանալուն։ Բայց երրորդ մոտեցումով Սիմոնը հստակ կատարեց վարժությունը և 190կգ արդյունքով նվաճեց ոսկե փոքր մեդալը։

Նույն պատմությունը գրանցվեց նաև հրում վարժությունում։ Բոլորն ավարտել էին իրենց ելույթը, իսկ Սիմոնը առաջին մոտեցումն էր կատարելու։ Հայ ծանրորդն առաջին մոտեցման համար պատվիրեց 227կգ։ Ինչպես և պոկում վարժությունում, Սիմոնը ձախողեց իր առաջին մոտեցումը, բայց մրցահարթակից հեռացավ ժպտալով։ Վստահ էր, որ բարձրացնելու է։ Սակայն երկրորդ մոտեցումն էլ էր անարդյունավետ։ Ու նորից հայ ծանրորդը կանգնեց զրո ստանալու կամ այս դեպքում արդեն Եվրոպայի չեմպիոն դառնալու ընտրության առջև։ Ցավոք, Սիմոնը զրո ստացավ ու դուրս մնաց երկամարտի պայքարից։

Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Այսպիսով Եվրոպայի առաջնությունում մրցումային մեկ օրվա ընթացքում հայ ծանրորդները տղամարդկանց մրցումներում նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ` հասցնելով մեր հավաքականի մեդալների ընդհանուր հավաքածուն 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալի։ Բայց սա դեռ վերջը չէ, քանի որ այսօր կանանց մրցումներում մրցահարթակ է դուրս գալու 87կգ քաշային Տաթև Հակոբյանը։

Վաղը Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտնելու կանանց և տղամարդկանց գերծանր քաշային կարգի ծանրամարտիկները։ 87+ կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Արփինե Դալալյանը, իսկ տղամարդկանց 109+ կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացնելու են Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը։

Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըստ թեմայի

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Միհրան Հարությունյանը հաղթեց Ախմեդխան Ախմեդովին. տեսանյութ
թեգերը:
մեդալ, ծանրամարտ, Սիմոն Մարտիրոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ