04:11 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի մի շարք ակումբներ արդեն հաստատել են, որ մասնակցելու են Սուպերլիգային:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը Սուպերլիգա ստեղծած ակումբներին հորդորել է վերանայել իրենց որոշումը: ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ նա այդ մասին հայտարարել է ՈւԵՖԱ-ի կոնգրեսում։

«Դիմում եմ անգլիական որոշ ակումբների սեփականատերերին։ Պարոնայք, դուք մեծ սխալ եք գործել։ Ինչ-որ մեկը կասի` դա ագահություն է, մյուսները` ամբարտավանություն, տգիտություն, անգլիական ֆուտբոլային մշակույթի հանդեպ արհամարհանք։ Բայց դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ձեր կարծիքը փոխելու ժամանակ կա։ Բոլորն էլ սխալվում են։ Անգլիացի երկրպագուներն արժանի են, որ դուք ուղղեք սխալը», - ասել է Չեֆերինը։

Նա նշել է, որ իրենց հետ են ոչ միայն ֆուտբոլային հանրությունը, ֆուտբոլային ընտանիքը, այլև բոլոր կառավարությունները, երկրպագուները, լրատվամիջոցները։

«Մյուս կողմում քիչ մարդ կա, որոշ ագահներ։ Թո՞ւյլ կտանք, որ նրանք ֆուտբոլն իրենցով անեն։ Ո՛չ։ Հավատացեք` մենք դա թույլ չենք տա», - հավելել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ:

Սուպերլիգան իրենց կներկայացնի 20 թիմերից կազմած մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:

«Ուզում եմ Հայաստանի հավաքականում խաղալ»․ Արթուր Գալոյանը` իր նվիրական երազանքի մասին

Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» ակումբներն են:

«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ), Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF), Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) և Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (The FA) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են եվրոպական Սուպերլիգայի ստեղծումը: ՈւԵՖԱ-ն նաև հայտնել է, որ Սուպերլիգայի մասնակից ակումբներին կարգելվի մասնակցել ազգային, եվրոպական ու համաշխարհային ցանկացած այլ առաջնության, իսկ ֆուտբոլիստները, ամենայն հավանականությամբ, կզրկվեն ազգային հավաքականներում խաղալու իրավունքից։

Սուպերլիգայի մրցաշարը կմեկնարկի օգոստոսին:

Հայ ըմբիշներից մեկը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը. նա վնասվածք է ստացել

Ըստ թեմայի

Շնորհակալություն, պետք չէ. հայկական ակումբն արձագանքել է Սուպերլիգայում խաղալու հրավերին
Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է
թեգերը:
ՈւԵՖԱ, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ