06:08 17 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
21430

Հայաստանը ներկայացնող չորս ըմբիշներից երկուսն իրենց մեկնարկային գոտեմարտերում պարտվեցին ու զրկվեցին օլիմպիական ուղեգրից։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Սոֆիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարում մայիսի 8-ին մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանի հավաքականը օլիմպիական ուղեգրերի համար պայքարի մեջ մտավ չորս քաշային կարգերում։ Կիսաեզրափակիչ գոտեմարտերում հաղթելով իրենց մրցակիցներին Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը ևս երկու ուղեգիր ապահովեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար։

60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը մեկնարկային գոտեմարտում 10։1 հաշվով առավելության հասավ մեքսիկացի Գուրիա Վիգուերասի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը նորից բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով, պարտության մատնեց Լիտվան ներկայացնող Յուստաս Պետրավիչուսին։ Քառորդ եզրափակիչում Մելիքյանի մրցակիցը ռումինացի Ռազվան Առնաուտն էր։ Այստեղ էլ Արմենը գործեց վստահ ու հաղթանակի հասավ 3։1 հաշվով։ Հայ ըմբիշին մեկ հաղթանակ էր պակասում օլիմպիական ուղեգիր վաստակելու համար։ Կիսաեզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը կորեացի Հանջաե Չունգն էր։ Արմենը ծանրագույն հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ` գոտեմարտի վերջում վաստակելով հաղթական միավորները՝ 5։2։ Այսպիսով, Արմեն Մելիքյանը 60կգ քաշային կարգում հանդես կգա Տոկիոյի օլիմպիական խաղերում։

67կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը նույնպես հաղթանակով սկսեց իր ելույթները։ 1/8 եզրափակիչում Ասլանյանը 8։0 հաշվով հաղթեց նորվեգացի Մորտեն Տոռեսենին։ Քառորդ եզրափակիչում Կարենն արդեն 10։5 հաշվով իր առավելությունը դրսևորեց կիրգիզ Ամանտուր Իսմաիլովի նկատմամբ։ Իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը օլիմպիական ուղեգիրը վիճարկեց Ֆրանսիան ներկայացնող Մամադասա Սիլիասի հետ։ Գրագետ ու հստակ գոտեմարտ անցկացնելով` Ասլանյանը հաղթանակի հասավ 3։1 հաշվով իր տեղն ապահովելով Տոկիոյի օլիմպիական խաղերում։

Карен Асланян
Կարեն Ասլանյան

87կգ քաշային Արթուր Շահինյանն ու գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը իրենց մեկնարկային գոտեմարտերում պարտվեցին ու զրկվեցին օլիմպիական ուղեգրից։

Սոֆիայում անցկացվող մրցաշարում հանդես եկան նաև ազատ ոճի ըմբիշներ Արման Անդրիասյանն ու Հովհաննես Մխիթարյանը։ Ցավոք, մեր ըմբիշներին օլիմպական ուղեգիր վաստակել չհաջողվեց։

Այսպիսով` Տոկիոյի օլիմպիական խաղերում ազատ ոճի Հայաստանի հավաքականը ներկայացնելու են երկու ըմբիշներ՝ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը։ Իսկ հունահռոմեական ոճի օլիմպիական մրցաշարին կմասնակցեն Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը։

Ճակատագրի հեգնանք. Մխիթարյանը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ», իսկ Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»

Ըստ թեմայի

Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է
Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
«Յուվենտուսը» բանակցություններ է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ
թեգերը:
Արմեն Մելիքյան, Կարեն Ասլանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ