22:50 23 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (361)
135 0 0

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Թուրինի «Յուվենտուսը»։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Իտալական «Միլանի» ֆուտբոլիստ Հաքան Չալխանօղլուն ամռանը կարող է փոխել ակումբը, չի բացառվում, որ թուրք ֆուտբոլիստին փոխարինի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Ակումբը դիտարկում է այդ տարբերակը։ Տեղեկությունը հայտնում է Tuttosport–ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան «Ռոմային» խնդրել է 5 մլն եվրո աշխատավարձով նոր պայմանագիր կնքել, սակայն հռոմեացիները պատրաստ չեն բավարարել նրա խնդրանքը:

Նշվում էր նաեւ, որ Ռայոլան սկսել է Մխիթարյանի ծառայություններն առաջարկել իտալական A Սերիայի այլ ակումբներին: Խոսքը, մասնավորապես, «Միլանի» մասին է:

Հաղորդվում էր նաեւ, որ հայ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Թուրինի «Յուվենտուսը»։

Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմայի» հետ պաշտոնապես պայմանագիր է կնքել 2020 թվականի օգոստոսին: Պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը։

Ռազմիկ Պապիկյանն ու Հրայր Ալիխանյանը Եվրոպայի փոխչեմպիոններ դարձան

 

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (361)

Ըստ թեմայի

Հենրիխ Մխիթարյանն ուզում է խոսել Ժոզե Մոուրինյոյի հետ մինչև որոշում կայացնելը
Արոնյանի նախկին մարզիչը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է լավագույն առաջին մարզիչ
Վարազդատ Հարոյանը հեռանում է «Աստանայից». հայտնի է նրա նոր ակումբի անունը
թեգերը:
ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ