08:33 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Մրցաշարը մեկնարկում է հունիսի 3-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, կավարտվի հունիսի 15-ին։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի հունիսի սկզբին մեկնարկող Grand Chess Tour դասական շախմատի մրցաշարին։

Այն մեկնարկում է հունիսի 3-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, կավարտվի հունիսի 15-ին։ Արոնյանը հանդես կգա Հայաստանի դրոշի տակ։

Մեկնարկային փուլում հանդես կգան նաև շախմատային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա) և Կոնստանտին Լուպուլեսկուն (Ռումինիա)։

Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։

«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահին. տեսանյութ
Արոնյանի նախկին մարզիչը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է լավագույն առաջին մարզիչ
Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոնին
թեգերը:
շախմատ, Լևոն Արոնյան

Գլխավոր թեմաներ