17:17 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
8410

Հայաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ չեմպիոնական տիտղոսին տեսականորեն հավակնում էին մի քանի թիմեր։ Բայց եթե «Ալաշկերտը» նույնիսկ ոչ ոքի խաղար «Արարատ-Արմենիայի» հետ, մյուսների արդյունքները ոչ մի նշանակություն արդեն չէին ունենա։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ Դեյան Բոլևիչի խփած գնդակի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային» ու, անկախ մյուս խաղերի արդյունքից, իր պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը։

Հայաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ դեռևս հայտնի չէր, թե որ թիմն է նվաճելու առաջնության ուժեղագույնի կոչումը։ Հաշվի առնելով բոլոր թիմերի խաղերի արդյունքները` տեսականորեն չեմպիոնի կոչմանը հավակնում էին մի քանի թիմեր, բայց ամենառեալ հնարավորությունն ուներ, իհարկե, «Ալաշկերտը», որին առաջին հորիզոնականում առաջնությունն ավարտելու համար բավարար էր ոչ-ոքի արդյունքը «Արարատ-Արմենիայի» հետ։ Այս թիմերի հանդիպման առաջին կեսում էլ զգացվեց, թե ում է հարկավոր միմիայն հաղթանակը։ Տարածքային առավելությունը «Արարատ-Արմենիայինն» էր, բայց «Ալաշկերտն» էլ պաշտպանվում էր հստակ ու վտանգավոր հակագրոհում։

Ընդ որում, քանի որ վերջին տուրի հանդիպումները մեկնարկել էին զուգահեռաբար և նույն ժամին, առաջին 45 րոպեներից հետո հաշվի առնելով «Արարատ»- «Շիրակ» և «Փյունիկ»-«Ուրարատու» հանդիպումները, որոնցում «Արարատը» հաղթում էր Գյումրիի թիմին, իսկ «Ուրարտուն» առջևում էր Եղիշե Մելիքյանի թիմի հետ խաղում, պարզ էր դառնում, որ  ոչ ոքի արդյունքը ապահովում էր չեմպիոնական տիտղոսը «Ալաշկերտին», իսկ «Արարատ-Արմենիան» նույնիսկ դուրս էր մնում եվրագավաթների ուղեգիր պարգևող գոտուց։

«Ալաշկերտն» ու «Նոան», ձայն ձայնի տված, առաջ անցան հաշվի մեջ իրենց խաղերում։ 67-րդ րոպեին «Ալաշկերտին» առաջ մղեց Դեյան Բոլևիչը, իսկ «Նոային» նվազագույն առավելություն ապահովեց Պետրոս Ավետիսյանը։ Այսինքն` չեմպիոնության հիմնական հավակնորդները մնացին նույն պայմաններում։ Իսկ երբ «Վանը» առաջ անցավ «Նոայի» հետ խաղում, պարզ դարձավ, որ «Ալաշկերտը» չորրորդ անգամ նվաճելու է Հայաստանի չեմպիոնի կոչումը։ «Արարատ-Արմենիան», որը Հայաստանի վերջին երկու մրցաշրջանների չեմպիոնն էր, դուրս մնաց ոչ միայն մրցանակային եռյակից, այլ զրկվեց նաև եվրագավաթներում հանդես գալու հնարավորությունից։

«Լևանտեի» հայ ֆուտբոլիստը 44 համարն է ընտրել արցախյան պատերազմի հերոսների պատվին

Այսպիսով` չեմպիոնն «Ալաշկերտն» է, որը ներկայացնելու է Հայաստանը Չեմպիոնների լիգայում, իսկ «Նոան», «Ուրարտուն» և «Արարատը» հանդես կգան կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։

«Ալաշկերտը» չեմպիոնական այս մրցաշրջանում մարզեցին երեք մարզիչներ՝ Եղիշե Մելիքյանը, Աբրահամ Խաշմանյանը և Ալեքսանդր Գրիգորյանը։ Վերջինը թիմը ղեկավարեց վերջին երեք խաղերում, բայց հենց այդ խաղերում տոնած նույնքան հաղթանակներն ապահովեցին «Ալաշկերտին» չեմպիոնությունը։ Ալեքսանդր Գրիգորյանը, որը առաջնությունը սկսեց «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում, այն ավարտեց «Ալաշկերտում» և ոսկե արդյունքով։

Ըստ թեմայի

«Պաշտոնական պատճառներն ինձ չեն համոզում». Մխիթարյանը` հավաքական չհրավիրվելու մասին
ՀՖՖ–ն գլխավոր մարզչի որոշումներին չի միջամտում և «խստորեն դատապարտում է շահարկումները»
Մխիթարյանը երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ
թեգերը:
չեմպիոն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Հայաստան, ֆուտբոլ, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ

Գլխավոր թեմաներ