14:16 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
40010

Հայ մարզուհին երկամարտի արդյունքով առաջ անցավ թուրք մարզուհուց, դրանից բացի նաև փոքր ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը (81 կգ) այսօր` մայիսի 29–ին, փայլուն հանդես եկավ Տաշքենդում շարունակվող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Ուրախ լուրը և Լիանայի լուսանկարները Facebook–ի էջում հրապարակել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Լիանան հաջողությամբ կատարեց իր բոլոր երեք մոտեցումները՝ նախ պոկում վարժությունում հաջորդաբար սանձելով 90, 95 և 98 կգ կշռող ծանրաձողերը, ապա հրում վարժությունում նույն հերթականությամբ բարձրացրեց 117, 121 և 125 կիլոգրամանոց ծանրաձողերը:  Պոկում վարժությունից հետո Լիանան ընդհանուր հաշվարկում 3-րդն էր, սակայն առաջին տեղը գրաված կոլումբիացի մարզուհին տարիքի պատճառով չէր մասնակցում  մրցույթին:

Կոլումբիացին առաջինն էր նաև հրում վարժությունում, սակայն նրա արդյունքը մրցութային չէր կարող համարվել:

Այսպիսով առաջնության հաղթող դարձավ Լիանան: Մեր մարզուհին նաև փոքր ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց:

Երկրորդ տեղը գրավեց թուրք մարզուհի Դիլարա Ուքանը (պոկում` 99, հրում` 123, երկամարտի արդյունքը` 222):

Այսպիսով` երկամարտի արդյունքով Լիանան կարողացավ գերազանցել նրան 1 կիլոգրամով:

Հիշեցնենք` Տաշքենդում անցկացվող մրցաշարում 2 օր առաջ էլ` մայիսի 27–ին, ծանրամարտիկ Կարեն Մարգարյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն։

Ըստ թեմայի

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայ ծանրամարտիկները վերադարձան Երևան, «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին ծափերով. տեսանյութ
թեգերը:
Լիանա Գյուրջյան, աշխարհի չեմպիոն, չեմպիոն, ծանրամարտ

Գլխավոր թեմաներ