08:43 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
13710

Երկամարտի արդյունքով Գարիկը նվաճել է մեծ ոսկե և երկու փոքր արծաթե մեդալ:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը փայլուն հանդես եկավ ծանրամարտի երիտասարդական առաջնությունում և դարձավ աշխարհի չեմպիոն: 

«96 կգ քաշային կարգում 355 կգ երկամարտի արդյունքով Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն»,–Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան` կից հրապարակելով լուսանկարներ։

Նշենք, որ Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Մրցահարթակ էին դուրս եկել 96 կգ քաշային տղաները:

Առաջին վարժությունում Գարիկը հաջող է իրացրել իր բոլոր մոտեցումները: Նա բարձրացրել է 155, 158 և 162 կգ կշռող ծանրաձողերը և ընդամենը 1 կգ–ով զիջել ՌԴ-ն ներկայացնող հայազգի ծանրորդ Արթուր Բաբայանին: Սակայն հրում վարժությունում Գարիկը հաղթել է Բաբայանին` հաջորդաբար բարձրացնելով 188 և 193 կիլոգրամանոց ծանրաձողերը: 

Երրորդ մոտեցման անհրաժեշտություն չի եղել: Երկամարտի արդյունքով Գարիկը նվաճել է մեծ ոսկե և երկու փոքր արծաթե մեդալ:

Նշենք, որ Գարիկ Կարապետյանը անվանի գյումրեցի ծանրորդ Ալեքսան Կարապետյանի որդին է:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ աշխարհի չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը, 2 օր առաջ էլ` մայիսի 27–ին, ծանրամարտիկ Կարեն Մարգարյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն։

Ըստ թեմայի

Գյումրեցիները դհոլ-զուռնայով են դիմավորել ծանրամարտիկներին. տեսանյութ
Հայ ծանրամարտիկները վերադարձան Երևան, «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին ծափերով. տեսանյութ
Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
թեգերը:
Գարիկ Կարապետյան, աշխարհի չեմպիոն, Ծանրամատի աշխարհի առաջնություն, ծանրամարտ

Գլխավոր թեմաներ