15:05 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Հունիսի 1-ին Զագրեբում պետք է տեղի ունենա Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականն այսօր չարտերային թռիչքով մեկնել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ։ Տեղեկությունը հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակելով։

Футболисты сборной Армении перед вылетом в Хорватию
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա

Այնտեղ հունիսի 1-ին պետք է տեղի ունենա Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ Նշենք, որ հավաքականի երկրպագուները մեկնաբանել են լուսանկարները` հաղթանակ մաղթելով տղաներին։ «Հաղթանակով վերադառնաք», «Հաղթանակ և ընտիրագույն խաղ»` մեր տղաներին մաղթել են երկրպագուները։

Մեր ազգային ընտրանին Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով․

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Գրիգոր Մելիքսեթյան - «Արարատ»

Պաշտպաններ

Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ալբերտ Խաչումյան - «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»

Ժոաո Արարատ Մոնրոյ - «Նոա»

Կիսապաշտպաններ

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - «Արարատ»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Արթուր Միրանյան - «Ուրարտու»

Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»

Նշենք, որ Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանան արդեն Խորվաթիայում։

«Պաշտոնական պատճառներն ինձ չեն համոզում». Մխիթարյանը` հավաքական չհրավիրվելու մասին

Հիշեցնենք,ո ր դեռ նախորդ տարեվերջին էր պայմանավորվածություն ձեռք բերվել, որ Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ազգային հավաքականի հետ: Խաղը կկայանա աշխարհի գործող խորվաթական Օսիեկ քաղաքի  «Գռադսկի Վրտ» մարզադաշտում:

Ըստ թեմայի

«Ալաշկերտը»` չեմպիոն. թիմը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի ֆուտբոլի մրցաշրջանի հաղթող
Արարատ-Արմենիայի երկրպագուները պահանջում են հեռացնել մարզիչին և «տուրիստ ֆուտբոլիստներին»
Ժոզե Մոուրինյոն ցանկանում է աշխատել Հենրիխ Մխիթարյանի հետ
թեգերը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ֆուտբոլ, Հայաստանի ազգային հավաքական, Խորվաթիա

Գլխավոր թեմաներ