08:08 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Հայայստանի հավաքականի ավագի պայմանագիրը «Ռոմայի» հետ լրանում է հունիսի 30-ին։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Բունդեսլիգա։ Այդ մասին գրում է Mercadodofutebol-ը։

Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմայի» հետ լրանում է հունիսի 30-ին, և հնարավոր է, որ  նա չի մնա իտալական ակումբում, քանի որ նա նախկինում հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդից»՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի պատճառով. հիշեցնենք, որ վերջինս նշանակվել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ։ 

Ըստ աղբյուրի, այժմ նա կարող է վերադառնալ իր նախկին ակումբ՝ Դորտմունդի «Բորուսիա», որտեղ անցկացրած երեք մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը 140 խաղում խփել է 41 գոլ, նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռոման» ցանկանում է պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանին ու նրան 2 տարվա պայմանագիր է առաջարկել՝ մինչև 2023 թվականը: 

Ըստ թեմայի

Հնարավոր է` Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայից» տեղափոխվի «Միլան»
«Միլանն» ուզում է թուրք ֆուտբոլիստին փոխարինել Հենրիխ Մխիթարյանով
Հենրիխ Մխիթարյանի գոլը եվրագավաթային ուղեգիր պարգևեց «Ռոմային». տեսանյութ
թեգերը:
ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ