05:31 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
108 0 0

Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղով Շվեդիան ավարտելու է Եվրո-2020-ի նախապատրաստությունը։ ԶԼՄ–ները նշում են, որ Իբրահիմովիչի բացակայության պայմաններում հայերի հետ խաղը շատ կարևոր է մյուսների համար, որոնք Եվրոպայի առաջնության առաջին խաղում մրցելու են Իսպանիայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Շվեդիա-Հայաստան հանդիպումը, որը կայանալու է այսօր Ստոկհոլմում, տեղի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Sputnik Արմենիան զրուցել է Շվեդիայում բնակվող հայ երկրպագու Կարեն Մկրտչյանի հետ, որն էլ մանրամասն ներկայացրել է թե ինչպես են կարևորում մերոնց հետ խաղը Շվեդիայում։

Մայիսի 29-ին Շվեդիայի հավաքականը ընկերական խաղում մրցեց Ֆինլանդիայի թիմի հետ ու հաղթանակի հասավ 2։0 հաշվով։ Սակայն այդ խաղում շվեդների գլխավոր մարզիչ Յաննե Անդերսոնը մեկնարկային կազմում չէր ընդգրկել առաջատար մի քանի խաղացողի։ Քանի որ մեր հավաքականի խաղից առաջ արդեն հայտնի է մրցակցի մեկնարկային կազմը, ապա արդեն պարզ է, որ Շվեդիայի հավաքականը շատ լուրջ է վերաբերվում Հայաստանի ընտրանու հետ խաղին։

-Կարեն, ի՞նչ տրամադրություններ են տիրում Ստոկհոլմում Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ։

- Այն, որ շվեդների մարզիչն արդեն հրապարակել է իր հավաքականի մեկնարկային կազմը ու նույնիսկ նշել մարտավարության մասին, չի նշանակում, որ այս խաղը նրանք չեն կարևորում։ Լրիվ հակառակը։ Կազմը տեսնելով` մենք հասկացանք, որ Շվեդիայի ընտրանին շատ լուրջ է տրամադրված առաջիկա խաղին և փորձելու է հաղթական տրամադրություն ապահովել Եվրո-2020-ում Իսպանիայի հետ մեկնարկային խաղից առաջ։ Մեկնարկային կազմում կան հարձակման գծի երկու առաջատարները՝ Ալեքսանդեր Իսակն ու Դեյան Կուլուսևսկին։ Բացի նրանցից, խաղալու է թիմին առաջ տանող շարժիչը՝ Էմիլ Ֆորսբերգը։

-Իսկ ի՞նչ գնահատական է ստացել տեղի լրատվամիջոցների կողմից Հայաստանի հավաքականը։

-Մեր ընտրանու հետ կապված նշում են, որ Հայաստանի հավաքականը վերելք է ապրում ու անպարտելի խաղերի շարք է ապահովել։ Ու այն, որ խորվաթների հետ ոչ-ոքի ենք խաղացել, այս մասին էլ է նշվում, կարծես որպես զգուշացում շվեդ ֆուտբոլիստներին, որ չթերագնահատեն Հայաստանի հավաքականին։

-Զլատան Իբրահիմովիչի բացակայությունը ինչպե՞ս է ընդունվել Շվեդիայում։

-Դե, Զլատանը Շվեդիայի լեգենդն է, որը շատ էր ուզում խաղալ Եվրո-2020-ում, և նրա վերադարձը հավաքական շատ էր ուրախացրել շվեդ ֆուտբոլասերներին։ Բայց քանի որ վնասվածքի պատճառով Իբրահիմովիչը չի խաղալու, բոլորն էլ ստիպված իրենց հույսը կապում են Իսակի, Կուլսևսկու և Ֆորսբերգի հետ։ Այդ մասին գրել է ATG թերթը։

-Տոմսեր չվաճառելու պատճառով ստադիոնում հայ երկրպագուներ չեն լինելու։ Ինչպե՞ս դա ընդունեցին հայ ֆուտբոլասերները Շվեդիայում։

-Շատ վատ նորություն էր մեզ համար, քանի որ ես անձամբ շատ հայերի գիտեմ, որոնք պատրաստվում էին ներկա գտնվել խաղին ու աջակցել մեր հավաքականին։ Բայց քանի որ կա կորոնավիրուսի պատճառով սահմանափակում, ստիպված ենք ենթարկվել օրենքին ու խաղին հետևել հեռուստացույցով։

Այսպիսով կորոնավիրուսի պատճառով «Ֆրենդս Արենա» մարզադաշտում 50 հազար հանդիսականի փոխարեն ներկա են գտնվելու ընդամենը 500 երկրպագուներ։ Սակայն Շվեդիայի ու Հայաստանի հավաքականների մարզիչների համար խաղի նշանակությունը չի փոխում։ Անդերսոնը փորձելու է տեսնել իր թիմի պատրաստականությունը Եվրո-2020-ից անմիջապես առաջ, իսկ Կապառոսը դիտարկելու է տարբերակներ, որոնք կօգտագործի արդեն աշնանը կայանալիք պաշտոնական խաղերում։ Հավելենք, որ Շվեդիա-Հայաստան խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։45-ին։

Ըստ թեմայի

Հայաստանի հավաքականը չպարտվեց նաև աշխարհի փոխչեմպիոնին. Խորվաթիա-Հայաստան՝ ոչ-ոքի
Արսեն Զախարյանը մեծ ապագա ունի. Երվանդ Սուքիասյան
Հարոյանի մասնակցությունը հարցականի տակ է. Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել
թեգերը:
ֆուտբոլ, Շվեդիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ