03:36 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
255 0 0

Շվեդիայի հավաքականը բարձր տրամադրությամբ է մեկնելու Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանի ազգային հավաքականի հետ առաջին խաղը շվեդների համար հաղթական էր։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Շվեդիա-Հայաստան խաղում մեր հավաքականը կրեց առաջին պարտությունը վերջին տասը խաղերում։ Մեր ընտրանին զիջեց մրցակցին 1։3 հաշվով։

Игрок сборной Швеции Маркус Даниэльсон в борьбе за мяч с Тароном Восканяном из сборной Армении во время товарищеского матча на стадионе Френдс Арена (6 июня 2021). Стокгольм
© AFP 2020 / JONATHAN NACKSTRAND
Մարկուս Դանիելսոն

Ինչպես սպասվում էր, Շվեդիա-Հայաստան խաղի մեկնարկում դաշտի տերերը անմիջապես գործի անցան ու, տիրելով նախաձեռնությանը, կտրուկ քայլերով մեծացնում էին ճնշումը մեր ընտրանու դարպասի վրա։ Մեծ հաշվով Հայաստանի հավաքականի համար դա անակնկալ չէր, ու նախորդած շատ խաղերում մեր թիմը կարողացել էր դիմագրավել մրցակցին, հետո արդեն հասել իր նպատակին։ Բայց շվեդների հետ խաղում մինչև ընդմիջում մեր հավաքականին չհաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը։ Դավիթ Յուրչենկոյի սխալի մասին երևի թե իմաստ էլ չունի խոսել. մեր դարպասապահը սխալվեց ու գնդակ ընդունեց սեփական դարպասը, բայց Դավիթը հետո էլ հետ մղեց 11 մետրանոցը։

Այսինքն` պետք է սովորենք, ու հասկանանք, որ ֆուտբոլն իրոք թիմային խաղ է, և սխալվում կամ պարտվում է թիմը, այլ ոչ թե կոնկրետ մեկ խաղացող։ Այս ամենը ասվում է, ոչ թե Դավիթ Յուրչենկոյին արդարացնելու, այլ պարզապես հավաքականի խաղի նկատմամբ մոտեցումը փոխելու համար։ Հաստատ պետք է փոխել, քանի որ Խոակին Կապառոսը համարձակորեն փոխում է մեր թիմի կազմը, խաղը` անսպասելի ու անակնկալ որոշումներ կայացնելով։ Բայց չէ՞ որ մինչև օրս, ինչպես ասում են, ամեն ինչ աշխատում էր։ Ֆուտբոլում հիմնականում կարևորը խաղի ավարտից հետո գրանցված հաշիվն է։ Փորձենք ինքներս պատասխանել այս հարցին՝ լավ խաղալ ու պարտվելն է լա՞վ, թե՞ վատ խաղալ ու հաղթելը։

Ինչևէ, ի տարբերություն նախորդ խաղի, որում մեր մրցակիցը՝ Խորվաթիայի հավաքականը, լրիվ այլ մոտեցում էր ցուցաբերել մերոնց հետ խաղին, շվեդները Եվրո-2020-ում մեկնարկելուց առաջ վերջին ստուգողական խաղում փորձեցին մոտեցնել իրենց թիմի խաղակցվածությունը առավելագույնի, և արդեն ոչ մի նշանակություն չուներ, թե դասակարգման ցուցակում մրցակիցը՝ Հայաստանը, որ տեղն էր զբաղեցնում։ Կարծում ենք, որ Կապառոսն իր հերթին այս խաղերում բավականին լուրջ ինֆորմացիա ստացավ նախևառաջ մեր թիմի թույլ կողմերի մասին։ Շվեդների հետ խաղում էլ մեր պաշտպանները պարտվեցին օդային պայքարում, ու Մարկուս Դանիելսոնը գլխի հարվածով կրկնապատկեց շվեդների առավելությունը։ Խորվաթների հետ խաղում էլ, խաղային այս իրավիճակում մերոնք զիջում էին մրցակցին։

Игрок сборной Швеции Маркус Даниэльсон празднует второй забитый гол с товарищем по команде Виктором Нильссоном Линделофом во время товарищеского матча со сборной Армении на стадионе Френдс Арена (6 июня 2021). Стокгольм
© REUTERS / JANERIK HENRIKSSON/TT
Մարկուս Դանիելսոն

Բայց այնպես չէ, որ մեր ընտրանու կազմում միայն բացասական կողմեր կային։ Սովորականի համաձայն` ընդմիջման ընթացքում Հայաստանի հավաքականի կազմում փոփոխություններ եղան, և սովորականի պես մերոնք երկրորդ կեսում ավելի լավ խաղացին, իսկ Վահան Բիչախչյանն էլ ազգային թիմում խփեց իր առաջին գոլը։ Ճիշտ է, հաշվի նվազագույն առավելությունը շվեդները զարգացրին, բայց դա էլ դիրքային վրիպման արդյունք էր մերոնց կողմից, ինչը իհարկե չի վրիպի Կապառոսի հմուտ աչքերից։

Համենայնդեպս Կապառոսը իրոք ընկերական այս երկու խաղերում ուրվագծեց իր ու թիմի աշխատանքը առաջիկա ամիսների ընթացքում։ Մինչև սեպտեմբեր մեր թիմը այլևս խաղ չունի անցկացնելու, իսկ աշնան առաջին ամսվա առաջին իսկ օրերին մերոնց սպասում են ծանր խաղեր նախ` Հյուսիսային Մակեդոնիայի, ապա` Գերմանիայի հավաքականների հետ, ընդ որում` երկու դեպքում էլ մրցակցի հարկի տակ։

Ոչ ոքի թող չհուսահատեցնի իննը անպարտելի խաղերից հետո մերոնց պարտությունը Շվեդիայում։ Անպարտելիության շարքը հիմնականում վիճակագրերի համար է։ Իսկ թիմն ու մարզիչը յուրաքանչյուր խաղում կոնկրետ խնդիրներ են լուծում` մտածելով և՛ այդ խաղի, և՛ ինչ– որ տեղ էլ ապագա խաղերի մասին։

Ըստ թեմայի

Նարեկ Աբգարյանը կմենամարտի օգոստոսին
Լևոն Արոնյանը «Grand Chess Tour» մրցաշարում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո
Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել Ուկրաինայում
թեգերը:
ֆուտբոլ, Շվեդիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ