07:31 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
155 0 0

Նոբել Առուստամյանն իր ազգանվան պատճառով չի կարող մեկնաբանել Բաքվում կայանալիք խաղը, նրան զրկել են հավատարմագրումից:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Ռուսաստանցի սպորտային մեկնաբան Վասիլի Ուտկինը մի քանի «քաղցր խոսք» է ասել Բաքվում Եվրո-2020-ի կազմակերպիչներին, որոնք չեն հավատարմագրել մեկնաբան Նոբել Առուստամյանին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք խաղերին: Որոշումը կայացվել է Առուստամյանի հայկական ծագման պատճառով։

«Եթե աշխարհում անասնական անարդարություն կա, ապա հենց սա է։ Նոբել Առուստամյանը փաստացի չի աշխատում Եվրոյում։ Նրան չեն հավատարմագրել։ Նոբելը հավատարմագրված չէ, քանի որ հավատարմագրմանը պետք է հավանություն տան բոլոր տեղական կազմկոմիտեները, բոլոր երկրներում։ Եվ Բաքուն արգելափակել է Նոբելին, որն, ի դեպ, ծնունդով բաքվեցի է»,- գրել է Ուտկինն իր Telegram-ալիքում։

Մեկնաբանի կարծիքով՝ դա «համակցված ազգային-համոզմունքային սկզբունքով» մարդուն մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունից զրկել է։

Ուտկինը բողոքում է, որ Առուստամյանն այժմ չի մեկնի ո՛չ Լոնդոն, ո՛չ էլ Ամստերդամ:

Հայերին չեք ընդունում, միջազգային խաղեր մի կազմակերպեք. հայտնի մեկնաբանը` Ադրբեջանին

«Որովհետև աշխարհում ահա այսպիսի անասուններ են լինում։ Բաքվում Եվրոյի կազմկոմիտե, ընդունեք իմ սառցե արհամարհանքի ճառագայթները», - գրել է ռուս լրագրողը։

Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021 թվական: Հանդիպումները կանցկացվեն հունիսի 11-ից հուլիսի 11-ը միանգամից մի քանի երկրներում:

«Եթե անունս տաս, հաշիվդ կկրկնապատկեն»․ Հենրիխ Մխիթարյանի ու Նոբել Առուստամյանի հանդիպումը

թեգերը:
Բաքու, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ