22:26 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
95 0 0

Ազգային խտրականության հողի վրա կայացրած որոշումը և համապատասխան մարմինների կողմից այդ որոշումը չկասեցնելը պարարտ հող են ստեղծում նման երևույթների շարունակականությանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին մտահոգել է Եվրո-2020-ում հայազգի լրագրող, «Փյունիկ» ՖԱ տնօրենների խորհրդի անդամ Նոբել Առուստամյանի հավատարմագրման հայտը մերժելու որոշումը։ Ակումբը հայտարարություն է տարածել Facebook–ում և ֆուտբոլային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայացրած որոշման վրա։

«Լիահույս ենք, որ ֆուտբոլային հանրության կողմից ցուցաբերվող ճնշումը կստիպի համապատասխան մարմիններին վերանայել կայացրած որոշումը և ֆուտբոլասերները հնարավորություն կունենան Եվրո-2020-ի խաղերը դիտել նաև Նոբել Առուստամյանի մեկնաբանությամբ»,– նշված է հայտարարության մեջ։

Ակումբը նշում է նաև, որ Նոբել Առուստամյանը, լինելով ոլորտում հայտնի մասնագետ, իր ուրույն ներդրումն է ունեցել աշխարհի շատ երկրներում ֆուտբոլի մասսայականության հարցում՝ ավելացնելով հասարակական ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը։

Ազգային խտրականության հողի վրա կայացրած որոշումը և համապատասխան մարմինների կողմից այդ որոշումը չկասեցնելը պարարտ հող են ստեղծում նման երևույթների շարունակականությանը։

«Եթե անունս տաս, հաշիվդ կկրկնապատկեն»․ Հենրիխ Մխիթարյանի ու Նոբել Առուստամյանի հանդիպումը

Հիշեցնենք` հունիսի 8-ին բլոգեր Վասիլի Ուտկինը հայտնել էր, որ Բաքվում Եվրո-2020-ի կազմկոմիտեն արգելափակել է Նոբել Առուստամյանի հավատարմագրումը: Ավելի ուշ «Match TV»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին ասել էր, որ հեռուստաալիքն ամեն ինչ անում է իրավիճակը կարգավորելու համար։

Նոբել Առուստամյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար

Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021 թվական: Հանդիպումները կանցկացվեն հունիսի 11-ից հուլիսի 11-ը միանգամից մի քանի երկրներում:

թեգերը:
Փյունիկ, Լրագրող, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ