10:26 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկնարկեց ոչ թե ավանդական քառամյա, այլ հինգ տարվա ընդմիջումից հետո։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում աշխարհը կկենտրոնանա ֆուտբոլային փառատոնի վրա:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հունիսի 11-ին Իտալիա-Թուրքիա խաղով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը: Իտալիայի հավաքականը խոշորՙ  3:0 հաշվով հաղթանակի հասավ մրցաշարի անդրանիկ խաղում:

Եվրոպայի առաջնության մեկ տարով հետաձգումը անկասկած մեծ հարված էր ֆուտբոլին:  2020 թվականին` հետաձգման պահին, ոչ ոք չէր էլ կարող ասել, որ մեկ տարի անց մրցաշարը կանցկացվի, որովհետև կորոնավիրուսի համաճարակը ուղղակի հնարավորություն չէր տալիս ապագայի մասին լավատեսորեն մտածել: 2021 թվականին համաճարակի հերթական ալիքը նորից վտանգի տակ դրեց Եվրոպայի առաջնության մեկնարկը: Փոխվեցին առաջնությունն ընդունող մի քանի քաղաքներ, բայց ՈւԵՖԱ-ն ի վերջո որոշեց  անցկացնել Եվրոպայի առաջնությունը Եվրոպական 11 քաղաքներում:

Բացման խաղը Ռոբերտո Մանչինի թիմը խաղաց սեփական հարկի տակ, որովհետև Եվրո-2020-ին մեկնարկային հանդիպումը որոշված էր անցկացնել Հռոմի Օլիմպիկո մարզադաշտում:

Ինչպիսի՞ ֆուտբոլ է սպասվում. Շվեդիայում խաղացած հայ ֆուտբոլիստների կանխատեսումները

Իտալացիները ամբողջ խաղի ընթացքում ունեին տարածքային ու խաղային առավելություն, և երկրորդ խաղակեսում  երեք անպատասխան գնդակ ուղարկելով Թուրքիայի հավաքականի դարպասը, հաստատեցին խմբում ֆավորիտի իրենց կարգավիճակը:

Նույն խմբում Ուելսի և Շվեյցարիայի հավաքականները մեկական գնդակ փոխանակեցին ու մեկական միավոր վաստակեցին: Հետևաբար, պայքարն այս խմբում երկրորդ ուղեգրի համար դեռևս առջևում է:

Խմբային փուլի հանդիպումները կայանալու են ամեն օր` մինչև հունիսի 23-ը: Յուրաքանչյուր խմբում վերջին տուրի հանդիպումները կայանալու են միաժամանակ: Իսկ հետո 1/8 եզրափակիչի ուղեգիր են ստանալու խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած, ինչպես նաև համեմատաբար լավ արդյունք ցույց տված վեց խմբերից չորսում երրորդ տեղ զբաղեցրած հավաքականները:

«Չելսին» պաշտոնապես հայտարարել է եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայից դուրս գալու մասին

Շատերը Եվրո-2020-ի ֆավորիտ համարում են ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին: Բայց ֆրանսիացիները պետք է նախ հաղթահարեն «մահվան խումբը», որտեղ մրցելու են Գերմանիայի, Պորտուգալիայի և Հունգարիայի հավաքականների հետ:

Մի խոսքով` Եվրո-2020-ը մեկնարկեց, Եվրոպայի առաջնությունը  մեկ ամիս ֆուտբոլային գեղեցիկ ու լարված, հետաքրքիր ու դրամատիկ ֆուտբոլային ներկայացումներ է պարգևելու ֆուտբոլասերներին: Բարի երթ, Եվրո-2020:

Խոակին Կապառոս. «Ֆուտբոլը թիմային խաղ է, անհատները լավ խաղում են, բայց հաղթում է թիմը»

Ըստ թեմայի

Ֆուտբոլի ապագա աստղերի կրեատիվ սանրվածքները. Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը մեկ տարով հետաձգվեց
Ֆուտբոլի 2021թ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը չեղյալ է հայտարարվել
թեգերը:
ֆուտբոլ, Եվրոպա

Գլխավոր թեմաներ