12:25 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
40910

Էրիկ Առստամյանը երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«44 կգ քաշային Էրիկ Առստամյանը մեկ գլուխ բարձ էր թուրք մրցակցից: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրեցին մենամարտը»,–նշված է գրառման մեջ։

Ֆեդերացիան նաև տեսանյութ է ներկայացրել մարտից։

Հիշեցնենք, որ երեկ մեր բռնցքամարտիկներից թուրք մարզիկի նկատմամբ բացահայտ առավելությամբ հաղթանակ էր տոնել նաև 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը:

Ֆեդերացիայի էջից տեղեկանում ենք նաև, որ այսօր 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը առավելության է հասել հունգարացի Կիս Սանդորի նկատմամբ:

Բրավո իմ տղաներին. Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի մարզիչը` մրցաշարի մասին

Ըստ թեմայի

Արթուր Բազեյանը հաղթեց նոկաուտով ու Եվրոպայի չեմպիոն հռչակվեց
Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթեց ադրբեջանցուն
Ծնվել է բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի որդին
թեգերը:
Եվրոպա, Հայաստան, բռնցքամարտ

Գլխավոր թեմաներ