01:38 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
62 0 0

«Ուրարտուն» արժանի մրցակից էր «Մարիբորի» համար։ Խաղի մեկնարկից մեկ ժամ անց մեր թիմը մրցակցին չէր զիջում վիճակագրական բոլոր տվյալներով։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Ֆուտբոլի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի շրջանակում Երևանի «Ուրարտուն» Սլովենիայում 0։1 հաշվով պարտվեց «Մարիբորին», բայց նվազագույն հաշվով պարտությունը մեր թիմին լիարժեք շանսեր է տալիս որակավորման երկրորդ փուլ դուրս գալու համար։ Ռևանշը կարող է տեղի ունենալ մեկ շաբաթ անց Երևանում։

«Ուրարտուն» արժանի մրցակից էր «Մարիբորի» համար։ Խաղի մեկնարկից մեկ ժամ անց մեր թիմը մրցակցին չէր զիջում վիճակագրական բոլոր տվյալներով, մերոնք նույնիսկ ավելի շատ հարված էին կատարել մրցակցի դարպասին։ Բայց երկրորդ խաղակեսի 12-րդ րոպեին բաց թողած գնդակը ինչ–որ տեղ հոգեբանորեն կարող էր ազդել հայկական թիմի գործողությունների վրա։

Արցախցի մարզիկը մուայթայի միջազգային առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն

Բայց «Ուրարտուն» չընկրկեց ավելի փորձառու մրցակցի առջև ու շարունակեց պայքարել։ Լարված պայքարը շարունակվեց մինչև խաղի վերջին վայրկյանը, սակայն կողմերին ավելին անել չհաջողվեց։ Մեկ գնդակի տարբերությունը իհարկե վճռական չի կարող լինել, քանի որ առջևում ևս մեկ խաղ կա կողմերի միջև։ Բացի դրանից, առաջին խաղում հյուրընկալվելիս հիմնական նպատակը բոլոր թիմերի մոտ չպարտվել է կամ մեծ տարբերությամբ չպարտվելը։

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

«Ուրարտուն» հետապնդում էր այլ նպատակ, մեր թիմը ուզում էր հաղթել։ Հիմա էլ ամենևին ուշ չէ, և ոչինչ կորած չէ։ Դիմակայությունում վերջնական հաղթանակի հասնելու համար հարկավոր է հաղթել Երևանում ավելի մեծ տարբերությամբ։ Իսկ դա այնքան էլ անհավանական չէ։

Նշենք, որ սլովենական «Մարիբորը» եվրագավաթներում փորձված թիմ է։ 2019/20 մրցաշրջանում Եվրոպայի լիգայի մրցաշարում թիմը հասավ մինչ փլեյ օֆֆ, որտեղ երկու ոչ–ոքիից հետո մրցակցի հարկի տակ խփած գոլերի թվով զիջեց բուլղարական «Լյուդոգորեցին»։

«Նոայի» հաղթական նորամուտը Կոնֆերենցիաների լիգայում. հայկական թիմը հաղթեց ֆինլանդականին

 

Ըստ թեմայի

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկը նոկաուտով հաղթել է թուրքին. տեսանյութ
Արոնյանի և Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը վերաբացվել է. ովքեր և ինչպես կարող են ընդունվել
Հայ մարզիկների ծանրաձողերը շուտով կհասնեն. Փաշինյանը զայրացել էր
թեգերը:
ֆուտբոլ, Ուրարտու, Հայաստան

Գլխավոր թեմաներ