18:35 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
99 0 0

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 4-ին։ Բոլոր հանդիպումները բաղկացած են երկու պարտիայից (90 րոպե՝ 40 քայլի համար):

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչները հաղթահարել են Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանը և դուրս են եկել 1/64 եզրափակիչ, որտեղ պայքարի մեջ կմտնեն Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը:

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն ու Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը լրացուցիչ «արագ» պարտիաներում հաղթել են իրենց մրցակիցներին Մալիից և Ալժիրից՝ միևնույն 3:1 հաշվով:

1/64 եզրափակիչում Հայկ Մարտիրոսյանը կմրցի թուրք շախմատիստ Մուստաֆա Յըլմազի, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ եգիպտացի Բասսեմ Ամինի հետ: Ավելի վաղ հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել նաև Շանթ Սարգսյանը, որի մրցակիցը կլինի ադրբեջանցի Նիջաթ Աբասովը:

Լևոն Արոնյանը երկրորդ շրջանում կմրցի ավստրալիացի շախմատիստ Բոբի Չենգի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ հնդիկ Պրանանանդհայի հետ:

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Բոլոր փուլերում հանդիպումները բաղկացած են 2-ական պարտիայից՝ 90 րոպե 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջինից։ Հավասար արդյունքի դեպքում թայ-բրեյք է խաղարկվում․ 2 պարտիա՝ 25 րոպե + քայլի համար 10 վայրկյան վերահսկողությամբ։ Հավասար հաշվի դեպքում՝ 2 պարտիա՝ 10+10 վերահսկողությամբ, ապա 2 պարտիա՝ 5+3 վերահսկողությամբ։ Եթե կարճ պարտիաների արդյունքում հաղթող չորոշվի, ապա խաղարկվում է վճռորոշ պարտիան՝ «Արմագեդոնը», որտեղ սպիտակները ստանում են 5 րոպե, սևերը՝ 4, ընդ որում՝ սպիտակները պետք է անպայման հաղթեն։

Ըստ թեմայի

«Հայաստանի և Արցախի հայերով նշում ենք». Արոնյանը հաղթելուց հետո լուսանկարներ է հրապարակել
Արոնյանի և Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը վերաբացվել է. ովքեր և ինչպես կարող են ընդունվել
թեգերը:
Լևոն Արոնյան, շախմատ, Հայաստան

Գլխավոր թեմաներ