14:24 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
56 0 0

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանի նախկին չեմպիոն Հայկ Մարտիրոսյանն անցել է Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի 1/32 փուլ։ 1/64 փուլի երկրորդ պարտիայում նա հաղթանակ է տարել թուրք գրոսմայստեր Մութաֆա Իյլմազի նկատմամբ։

Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն ու տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը դուրս են մնացել հետագա պայքարից։ Գաբուզյանը երկու պարտիաներից բաղկացած միկրոխաղում զիջեց եգիպտացի Բասեմ Ամինին (0,5:1,5), իսկ Սարգսյանը երկու պարտիաներում պարտվեց հնդիկ Պրագնանանդհային։

Շանթ Սարգսյանն ավարտեց մրցապայքարը ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ ոչ–ոքի հաշվով և նրա հետ լրացուցիչ պարտիաներ կխաղա:

Ավելի վաղ Աշխարհի գավաթից դուրս մնաց հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Պայքարի մեջ մտնել նրան թույլ չտվեց բարձր ջերմությունն ու տոնզիլիտը։

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

Լևոն Արոնյանը հայտնել է, որ դուրս է գալիս ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի մրցաշարից

Ըստ թեմայի

«Հայաստանի և Արցախի հայերով նշում ենք». Արոնյանը հաղթելուց հետո լուսանկարներ է հրապարակել
Ո՞ւմ հետ կմրցեն հայ գրոսմայստերներն աշխարհի գավաթի համար
Արոնյանի և Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը վերաբացվել է. ովքեր և ինչպես կարող են ընդունվել
թեգերը:
շախմատ, Հայկ Մարտիրոսյան

Գլխավոր թեմաներ