12:24 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
316 0 0

Լևոն Արոնյանը որոշել է վտանգի չենթարկել մյուս մասնակիցների առողջությունն ու դուրս գալ մրցաշարից։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ առողջական վիճակի պատճառով Աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս գալը մարզիկին արժանի որոշում է, սակայն մեծ կորուստ է խոշոր մրցաշարի համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մարկ Գլուկովսկին:

«Արոնյանի՝ առողջական վիճակի պատճառով հեռանալը մեծ կորուստ էր Աշխարհի գավաթի համար։ Լևոնը միակ գրոսմայստերն է, որ երկու անգամ նվաճել է Աշխարհի գավաթը։ Նա մեծ շախմատիստ է և շատ արժանի մարդ, որը որոշել է հարվածի տակ չդնել գործընկերներին և հրաժարվել մրցումներից։ Լևոնի որոշումն անսպասելի չէր։ Քանի որ այսօրվա իրավիճակում պարզ է, որ ցանկացած հիվանդություն անմիջապես նյարդային մեծ լարվածություն է առաջացնում մրցակիցների մոտ։ Դա, ցավոք, այսօրվա առանձնահատկությունն է, և յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչ պետք է անի՝ շարունակի խաղալ կամ դուրս գալ մրցաշարից»,- ասել է Գլուկովսկին։

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի տնօրենի խոսքով՝ Լևոն Արոնյանը որոշում է կայացրել, որ չի կարող վտանգի ենթարկել մյուս մասնակիցների առողջությունը։ Նա ընդգծել է՝ մրցաշարի կազմակերպիչների համար սա առավել «հանգիստ լուծում է», քանի որ գերխնդիրը բոլոր շախմատիստների առողջության ապահովումն է:

«Սակայն ցավալի է, որովհետև Լևոնն իսկապես մեծ մարզիկ է և միշտ հաղթանակի է հավակնում ցանկացած մրցաշարում»,- շեշտել է Գլուկովսկին։

Արոնյանի և Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը վերաբացվել է. ովքեր և ինչպես կարող են ընդունվել

Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ որոշել է կիսատ թողնել Սոչիում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։

Արոնյանը մրցաշարից դուրս գալու իր որոշումը պատճառաբանել էր առողջական վիճակով։

Հիշեցնենք մինչ այդ ՖԻԴԵ–ն հայտարարել էր, որ տենդի ախտանշանների պատճառով հայ գրոսմայստերը բաց կթողնի միայն առաջնության երկրորդ փուլի առաջին պարտիան:

Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ

թեգերը:
Լևոն Արոնյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ