17:17 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
5710

Վարազդատ Հարոյանը խոստովանել է, որ «Կադիսի» մասին իրեն պատմել է Խոակին Կապառոսը։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պաշտոնապես ներկայացվել է որպես իսպանական «Կադիսի» ֆուտբոլիստ։ Կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հարոյանը պատմել է, թե ինչ տպավորություններ է ստացել ակումբից, խոսել է նաև նպատակների մասին։ Տեղեկությունը հայտնում է armsport.am-ը։

«Անցած տարի «Կադիսը» հաղթեց «Ռեալին» և «Բարսելոնային», ու ես ցանկանում եմ անել ամեն բան, որ դա կրկնվի։ Ինձ հիանալի են ընդունել «Կադիսում» այստեղ գալուս առաջին իսկ րոպեից։ Խոակին Կապառոսն ինձ պատմեց «Կադիսի» մասին։ Հայաստանի հավաքականի խաղից հետո նա ինձ ասաց «Կադիս» տեղափոխվելու տարբերակի մասին, ու ես համաձայնեցի։ Նա ինձ պատմեց Անդալուզիայի մարդկանց մասին, որոնք ինձ հիանալի ընդունեցին։ Բոլորը շատ ընկերական են իմ հանդեպ»,- ասել է Հարոյանը։

Նա նշել է, որ իրենք բարձրակարգ խաղացողներ ունեն թիմում ու լավ նախապատրաստական շրջան են անցկացնում․

«Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ»,- ասել է նա։

Հիշեցնենք` ՀՖՖ–ն մայիսի 27-ին հայտնեց, որ Հարոյանը տեղափոխվել է «Կադիս»: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։

Ըստ թեմայի

Պոբուլիչը պարտությունից փրկեց «Արարատին». տեսանյութ
Մեծ կորուստ է. ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Արոնյանի հեռանալը
Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» հաղթեց ու դուրս եկավ 2-րդ փուլ. տեսանյութ
թեգերը:
Հայաստան, Վարազդատ Հարոյան, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ