22:13 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
56 0 0

Դանիելյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20 - Sputnik. Հուլիսի 19-ին տեղի ունեցան աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանի 2-րդ պարտիաները։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով ցավալի պարտություն կրեց Դինարա Սադվոկասովայից և դուրս մնաց հետագա պայքարից։ Նշենք, որ Դանիելյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հիշեցնենք, որ Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը թայ-բրեյք կխաղա ադրբեջանցի առաջատար գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը, դուրս մնացին հետագա պայքարից: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկությունից առողջական խնդիրների պատճառով դուրս էր եկել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Մեծ կորուստ է. ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Արոնյանի հեռանալը

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան։

Ըստ թեմայի

«Հայաստանի և Արցախի հայերով նշում ենք». Արոնյանը հաղթելուց հետո լուսանկարներ է հրապարակել
Ո՞ւմ հետ կմրցեն հայ գրոսմայստերներն աշխարհի գավաթի համար
Արոնյանի և Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը վերաբացվել է. ովքեր և ինչպես կարող են ընդունվել
թեգերը:
շախմատ, Էլինա Դանիելյան

Գլխավոր թեմաներ