16:00 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Sputnik Armenia TV

Ալինա Օրդյանի հետ. Հյուրերն են Հորդանանի արքայադուստրն ու Հասմիկ Պապյանը

Ստանալ կարճ հղումը
35362
© Sputnik / Արման Ղարիբյան, Կարեն Եփրեմյան, Արամ Ներսեսյան

Հայաստանում, Արցախում և աշխարհում կատարվող կարևոր իրադարձությունները, հետաքրքիր մարդիկ, պրոֆեսիոնալ տեսակետները՝ Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանի հեղինակային հաղորդաշարի ընթացքում: Ալինա Օրդյանն ամփոփում է անցնող շաբաթը:

Հայոց ցեղասպանության ճանաչումը շարունակվում է: Չեխիայի խորհրդարանը ճանաչեց ու դատապարտեց այդ ոճրագործությունը։

Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը հուզեց նաև երևանցի հանդիսատեսին։

Հայաստանում էր Հորդանանի արքայադուստրը: Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահը ցեղասպանություն կոչվող հիվանդության բուժման իր դեղատոմսն ունի:

Տանիք ունեցավ տնակներում ապրող գյումրեցի 8 ընտանիք: «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրն իր ծննդյան օրը նրանց բնակարաններ նվիրեց:

Արտագաղթը՝ մշտապես քննարկվող թեմա. իսկապե՞ս հայրենադարձություն կամ ներգաղթ չկա:

Դպրոցը կոչվեց Ռոբերտ Աբաջյանի անունով: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսի հիշատակն անմար կմնա։

«Սարի աղջիկ, թե Սարի գելին». կռվում են նաև մշակույթները:

Երևանի քաղաքապետի թեկնածուները քարոզում են: Իսկ Sputnik Արմենիայի հյուրն ավագանու թեկնածու, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն է:

«Սուրմալու», «Առինջ մոլ» և «Փեթակ» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքում են. հարցին անդրադարձել է վարչապետը:

Երկաթուղին վտանգված է, երկաթգծերն անմխիթար վիճակում են:

Ամեն պահի թռիչք իրականացնելու համար պետք է մի փոքր խենթ լինել, վստահեցնում է օդանավի կապիտանը: Օդաչուների խցիկում է եղել նաև Sputnik Արմենիայի նկարահանող խումբը:

Sputnik Արմենիան հյուրընկալել է վաստակավոր երաժիշտների: Քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը բացահայտում է քանոնի հայկական ծագումը, իսկ հանրաճանաչ սոպրանո Հասմիկ Պապյանը բացահայտում է իր հաջողության գաղտնիքը:

Բաս կիթառ պատրաստող՝ աշխարհում հայտնի լավագույն վարպետներից մեկը հայ է։ Արմեն Բլբուլյանը կիթառներ պատրաստելը համարում է իր կոչումը:

Մանկության խաղեր. բակային խաղերը գրվում են «Կարմիր գրքում»: Գյումրեցի երիտասարդները դրանց նոր շունչ են տալիս:

Русская версия

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ