23:37 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Sputnik Armenia TV

Ալինա Օրդյանի հետ. Ովքե՞ր էին նախկին քաղաքապետերը, ո՞վ կլինի նորը

Ստանալ կարճ հղումը
70572
Արման Ղարիբյան, Արամ Ներսեսյան, Կարեն Եփրեմյան

Հայաստանում, Արցախում և աշխարհում կատարվող կարևոր իրադարձությունները, հետաքրքիր մարդիկ, պրոֆեսիոնալ տեսակետները՝ Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանի հեղինակային հաղորդաշարի ընթացքում: Ալինա Օրդյանն ամփոփում է անցնող շաբաթը:

Շուտով հայտնի կդառնա մայրաքաղաքի գլխավոր աթոռի տիրոջ անունը: Երևանը քաղաքապետ է ընտրում:

Ովքե՞ր էին անկախ Հայաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետները: Հետադարձ հայացք:

Ասա՝ ինչպիսին էր ընտրարշավդ, ասեմ՝ ինչպիսի քաղաքապետ կլինես դու: Sputnik Արմենիան ամփոփում է ընտրարշավը:

Երևանը երևանցիների աչքերով. այս անգամ իր մանկության բակի մասին է պատմում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բալետմեյստեր Գագիկ Կարապետյանը:

Հանրապետական կուսակցությունը կոալիցիա կազմեց Դաշնակցության հետ: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը ստորագրվեց հայտարարված ժամանակահատվածից շուտ։

Շաբաթը հաղթական ու տոնական էր: Նշեցինք Մեծ Հայրենականի հաղթանակն ու Շուշիի ազատագրումը:

Թամանյան դիվիզիայի լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանի հարսը պատերազմի ավարտից 72 տարի անց գաղտնիք է բացահայտել: Այդ մասին նա պատմել է Sputnik Արմենիային:

Ապրիլյան քառօրյայի ժամանակ «Գրադ» հրթիռային համակարգից վիրավորված մարտունեցի երկու փոքրիկներին մեկ տարի անց կրկին այցելել է Sputnik Արմենիան:

Մեր թղթակիցները եղել են նաև Արենիի քարանձավներում և անձամբ ծանոթացել հայրենի գինեգործության արմատներին:

Այս շաբաթ Sputnik Արմենիան հյուրընկալեց արվեստի հայտնի հայ գործիչների: Հայաստանում էին հայտնի ռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանն ու երգիչ Հարութ Փամբուկչյանը, նույն ինքը` Ձախ Հարութը:

Русская версия

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ