Մասնագիտությամբ տնտեսագետ Պողոս Հակոբովը պատահաբար է հայտնվել ԽՍՀՄ ԱԳՆ–ում. նրան պարզապես կանչել են ԿԿ ու խիստ տոնով ասել, որ դիվանագետ դառնա։ Ու չորս տասնամյակ անց, նա, լինելով Ռուսաստանի ԱԳՆ–ի հարգված աշխատակիցներից, օգնում էր Հայաստանին ու Վրաստանին դիվանագիտական հարաբերություններ հաստատել արաբական երկրների հետ։