Եկեք անկեղծ լինենք։ Եթե ասեմ, որ շատ կոնկրետ զուգահեռներ կարելի է անցկացնել հայաստանյան ոսկու հանքի և վրացական «Թվիշի» գինու միջև, շատերը, բնականաբար, կզարմանան։
Ամուլսարի հանքի շահագործումը, տնտեսագետի գնահատմամբ, կախված է կառավարության 2021թ–ի սոցիալ–տնտեսական քաղաքականությունից։ Եթե տեսնեն, որ ձախողում են 2021թ–ի բյուջեն, հանքը կբացեն։
Նիկոլ Փաշինյանն օրերս անդրադարձել էր Ամուլսարի խնդրին՝ նշելով, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ավելի կառավարելի և ընդունելի դառնան հանրության համար:
Պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել 22 օբյեկտ Գնդեվազի և Գորայիք հարակից համայնքների տարածքում։
Հանքավայրի աշխատակից ներկայացած քաղաքացիներից մեկը լրագրողներին հայտնեց, որ եկել են պատգամավորներին խնդրելու՝ չխանգարեն իրենց:
Գնդեվազում իրար հարվածել են ինչպես կարողացել են` ձեռքերով, ոտքերով, քարերով, փայտե մահակներով ու երկաթե ձողերով։
Վարչապետը ընդգծել է, որ անձամբ իր և կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Լիդիան Արմենիայի» կողմից տարածած տեղեկատվությանը, որն առնչվում է խմբակցության պատգամավորների այցից հետո տեղի ունեցած խժդժություններին։
Կողմերից յուրաքանչյուրը տեղի ունեցածի վերաբերյալ իր տեսանյութն է հրապարակել։
10-15 մարդուց բաղկացած խումբը փորձել է սադրել պահնորդական նոր կազմակերպությանը՝ մեքենաների անվադողերի տակ տեղադրելով ինքնաշեն մեխեր։
ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով` անընդունելի է, երբ մարդկանց մի խումբ փակում է հանք տանող ճանապարհը։
«Լիդիան Արմենիան» շեշտում է, որ Արման Բաբաջանյանի անպատասխանատու հայտարարությունների փաստն առավել մտահոգիչ է, քանի որ խոսքը ոչ թե ակտիվիստի կամ ցուցարարի մասին է, այլ ՀՀ օրենսդիր իշխանությունը ներկայացնող և օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող ԱԺ պատգամավորի։
Փոքրիկներ, մեծահասակներ, երիտասարդներ՝ «Փրկիր Ամուլսարը» գրությամբ շապիկներով, և քաղաքացիների ու լրագրողների տեղաշարժը վերահսկող ոստիկանություն:
Հողի նմուշներում ուրանի ու թորիումի պարունակությունը նորմայի սահմաններում է։ Ռադիոակտիվ ֆոնը հանքում, մոտակա գյուղերում ու Ջերմուկում նույնպես թույլատրելի է։ Մնում է մանրամասն զննել ջրային ռեսուրսները, նաև Ջերմուկի ձորի բնական անոմալիան։
«Լիդիանի» Լաբորատորիան փակվել էր 2018-ին Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիաների հետևանքով։
Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողները վկայակոչում են 1950-ականներին կատարված հետազոտությունը, որի համաձայն, ըստ նրանց, Կեչուտ համայնքից 5 կմ դեպի հարավ–արևելք և Ամուլսարի գագաթից 4-5 կմ դեպի հյուսիս–արևմուտք ուրան է հայտնաբերվել։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղի ունեցածի համար մեղադրում է Ամուլսարի հարցով բողոքի ակցիաների մասնակիցներին ու պատկան մարմիններին։
Ընկերությունը հայտարարում է, որ առաջին քայլը կլինի Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթացը։
Իշխանությունները մի քանի անգամ պահանջեցին վերանայել հանքի բնապահպանական եզրակացությունները, իսկ հետո դադարեցին խոսել այդ թեմայով։ Հանքը շահագործող ընկերությանն ու ակտիվիստներին թողեցին, որ ինքնուրույն որոշեն, թե ով մյուսից ավելի երկար կմնա տեղում։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են իրականացվում մաքրման և գույքագրման աշխատանքները։