Չնայած այն հանգամանքին, որ այս օրերին Երևանում ձյուն չկա, այնպես չէ, որ սառույց էլ չկա։ Կարապի լիճը սառցակալել է. ճիշտ է, արհեստական սառույցով է պատվել, սակայն չմշկորդների համար սիրելի վայր է դարձել։
Ճանապարհորդ Ռոբերտ Մարտիրոսյանն ընթացքի ժամանակ հիանում է եվրոպական քաղաքներով, միաժամանակ նկատում տեղի բնակիչների հյուրընկալությունը: Նրանց մեջ, ի դեպ, հաճախ է հանդիպում հայրենակիցների։