Տևական ընդմիջումից հետո վերսկսվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը։ Sputnik Արմենիան ներկա է եղել «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպմանը և ֆիքսել է ամենադիտարժան պահերը։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսելով 20 տարեկանում` Ալեքսանդր Կարապետյանը հասցրել է խաղալ տարբեր ակումբներում և դառնալ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող։ Հայ ֆուտբոլիստը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է «Արարատ-Արմենիա» տեղափոխվելու պատճառների մասին։
Հայաստանում հանդես եկող պորտուգալացին մրցանակ է ստացել 2019/20 մրցաշրջանում գրանցած մարզական հաջողությունների համար:
Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում խմբային փուլ հասնելու համար «Արարատ-Արմենիային» դեռևս 2 հաղթանակ է հարկավոր։ Առաջին քայլն այդ ճանապարհին կարող է լինել վաղը։ Հայաստանի գործող չեմպիոնի մրցակիցը Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմն է լինելու։
Հայաստանի չեմպիոն « Արարատ-Արմենիայի» հաջողությունը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում մազից էր կախված։ Բայց մեր թիմը հրաշք գործեց, ու հետ բերելով երկու գնդակի տարբերությունը, հասավ հաղթանակի։