Մրցույթի նախաորակավորման փուլը հաղթահարել են երեք ընկերություններ՝ Hidro China Corporation, «Գազպրոմ» էներգահոլդինգ ՍՊԸ, Abu Dhabi Future Energy Company:
Սևանի ափին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ստիպված եղավ պատասխանել նաև իր այցելություններին վերաբերող հարցերին:
Մինչև 2021 թվականի վերջը Հայաստանում 210 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայաններ են կառուցվելու։ Դրան գումարած՝ միջազգային ներդրողը երկրում 55 մեգավատ հզորությամբ կայան է կառուցելու։
Միջազգային ֆինանսական կառույցները տարածաշրջանում առաջին անգամ կֆինանսավորեն արևային կայանի շինարարությունը։
Կայանը ցանցին էլեկտրաէներգիա է մատակարարելու աննախադեպ ցածր սակագնով` կՎտ/ժ–ի դիմաց 2,99 ցենտ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը պատմել է Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման ծրագրերի մասին։
Էներգետիկայի փորձագետ, ՀՀ էներգետիկայի նախարարության ռազմավարական զարգացման վարչության նախկին ղեկավար Բաբկեն Գարոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման 2020-2036 թվականների նվազագույն արժեքով պլանը» վերնագրով զեկույցին։
2021 թվականից Հայաստանում արևային էլեկտրակայանները տարեկան ավելի քան 100 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա կարտադրեն։ Դրանցից ստացվող եկամուտն ավելի քիչ կլինի, քան նախկինում, սակայն այդ հանգամանքն էլ չի կանգնեցնում ներդրողներին։
Հայկական ընկերությունների` արևային կայանների կառուցման հայտերը առաջնահերթության կարգով կդիտարկվեն։