Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնյան հավաստիացնում է, որ անցուդարձին տաղավարների գոյությունը չի խանգարելու։
Ժամանակակից աշխարհում բիզնես միջավայրը շատ արագ է փոխվում։ Նույն արագությամբ էլ պետք է արձագանքեն բիզնեսները, և հատկապես բիզնեսի ղեկավարները, որպեսզի հետ չընկնեն զարգացման ընթացքից։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ վեց ամսվա ընթացքում Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալները պետք է ավելացնել 2,5 անգամ, բայց, ըստ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի, դրա համար լուրջ նախադրյալներ չկան:
ԵԱՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընդհանուր մանրածախ առևտրի շրջանառությունը 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,1%-ով։
Դեպի Հայաստան ռուսական արտահանման զարգացման և առևտրային ներկայացուցչության հնարավորությունների մասին Sputnik Արմենիային պատմել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:
Հայաստանի և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը 2021թ–ին արդեն ուժի մեջ կմտնի։ Տիգրան Խաչատրյանի խոսքով` դա Հայաստանին հնարավորություն կտա արտոնյալ ռեժիմով առևտրային գործունեություն իրականացնել Սերբիայի տարածքում։
Հայաստանը ժամանակավորապես կդադարի թուրքական ապրանքներ գնել։ Արգելքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից, որպեսզի ժամանակ տա տեղական առևտրականներին և արտադրողներին հարմարվելու համար: Ինչ ապրանքներ ենք ներմուծել Թուրքիայից՝ տեսեք Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։
Թուրքական ապրանքից պետք է հրաժարվել, բայց, շուկայագետի խոսքով, պետք է անել աստիճանաբար, քանի որ թուրքական ապրանքների առևտրի հաշվին Հայաստանում ընտանիքներ են գոյատևում։
Փողոցում խաղալիքներ վաճառելու նոր կանոնների կիրառման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշումը զայրացրել է առևտրականներին։
2019թ–ին Չինաստանից 750 մլն դոլարի, իսկ Թուրքիայից 268 մլն դոլարի ապրանք է ներկրվել Հայաստան։ Մեծ մասը` հագուստ ու տեքստիլ։ Մինչդեռ խորհրդային տարիներին Հայաստանը հզոր տեքստիլ արդյունաբերություն ունեցող երկիր էր։
Տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևան քաղաքի ավագանու որոշմանը, որն առնչվում է շրջածախ առևտրին։
Առևտրականները բողոքում են հագուստի մաքսազերծման նոր կարգից։ ՊԵԿ–ը պարզաբանում է` առևտրականները հրաժարվել են հանդիպել ու քննարկումները շարունակել խնդրի առնչությամբ։
«Սուրմալու» առևտրի կենտրոնի վաճառականների զգալի մասն անակնկալի եկան` լսելով, որ վարձավճարները թանկանալու են, իսկ առևտրի կենտրոնի տնօրենն ասաց, որ բողոքող չկա։
Ռուսաստանյան շուկայում աշխատելը շատ ռեսուրսներ է պահանջում, իսկ հայ մատակարարների պաշարները ռուսական չափանիշներով բավականին սահմանափակ են։ Այդ դեպքում ավելի լավ է դրսում միավորել ուժերը, քան մրցել միմյանց հետ։
ՀՀ վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության աճի տեմպերը նվազել են։
2018-ին Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները աճել են ավելի քան 50%-ով և երկու տարի շարունակում են աճել։
Անկանխիկ գործարքների ծավալը (ATM, POS-տերմինալներով ու համացանցում), Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն, 2020 թվականի առաջին եռամսյակում մոտ 176,5 միլիարդ դրամ է կազմել։
Հայաստանում առցանց առևտրով զբաղվողները խախտում են Հարկային օրենսգիրքը: «Իմ քայլն» առաջարկում է փոխել օրենքն ու էլեկտրոնային հարթակում աշխատողներին բերել իրավական դաշտ:
Կողմերը քննարկել են գազի և էներգետիկայի ծրագրերի, երկկողմ առևտրաշրջանառության և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի միջոցառումներին։
Հայաստանյան սուպերմարկետների եւ խանութների վաճառողները պարտավոր են աշխատել դիմակներով եւ ձեռնոցներով, իսկ այցելուները ՝ ախտահանել ձեռքերը մուտքի մոտ: