Ռուբեն Վարդազարյանը Բաբաջանյանին զգուշացրել էր, որ իր վիրավորական արտահայտությունները հետևանք են ունենալու։
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստի ողջ ընթացքում պատասխանեց իրեն ուղղված միայն մեկ հարցի, իսկ մյուսների` իրեն ուղղված հարցերին փոխվարչապետն էր պատասխանում։
Ռուս պատգամավորը համոզված է, որ ռուսական զենքը փնովելու նպատակը սեփական ձախողումների և բացթողումների պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելն է:
ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Վարչապետը լսել է կուսակցությունների առաջնորդների տեսակետները արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ։
Փոխնախարարի ներկայությունն ԱԺ-ում թեժ կրքեր բորբոքեց. պատգամավորն ու պետական պաշտոնյան միմյանց կոչ արեցին «չափը ճանաչել»:
Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածուն կոշտ արձագանքեց Արման Բաբաջանյանի` իր հասցեին հնչած գնահատականներին։
«Լիդիան Արմենիան» շեշտում է, որ Արման Բաբաջանյանի անպատասխանատու հայտարարությունների փաստն առավել մտահոգիչ է, քանի որ խոսքը ոչ թե ակտիվիստի կամ ցուցարարի մասին է, այլ ՀՀ օրենսդիր իշխանությունը ներկայացնող և օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող ԱԺ պատգամավորի։
Ռուստամ Բադասյանն Արման Բաբաջանյանին հիշեցրել է լավագույն դեսպանի մասին նրա հայտարարությունը:
Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Արման Բաբաջանյանի հայտարարություններին, ասել է, թե համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո միայն։
Դեռ նախորդ տարեվերջին Արման Բաբաջանյանն ԱԺ–ում ելույթ ունենալով ասել էր, որ ՀՅԴ–ն ահաբեկչական անցյալ ունի։
ՀՀ նախագահն ընդունել է ԱԺ «Լուսավոր Հայաստանի» անդամներին և խմբակցությունից առանձնացած անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։
Հասարակական կազմակերպություններին և քաղաքական կուսակցություններին գումարներ են տրամադրվել առանց էական հիմնավորումների։
Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Արման Բաբաջանյանն իր հրաժարականը պահանջում է քաղաքական նկատառումներից ելնելով։
Փաստաբանը կարծում է, որ Արսեն Բաբայանին առաջադրված հոդվածը տարակարծությունների տեղիք է տալիս։
ԱԺ պատգամավորի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցել։
Իշխող դաշինքից ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մեկնաբանել է վերջերս «Լուսավոր Հայաստան» խմբակցության շարքերը լքած գործընկերոջ հակառուսական բարձրագոչ արտահայտությունները։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ Արման Բաբաջանյանը սկզբունքայնություն կդրսևորի։