Դատական նիստը, որի ժամանակ հրամանատար Աշոտ Երկաթին ազատ արձակելու որոշում է կայացվել, բավական երկար է տևել։
Աշոտ Մինասյանին նրա պաշտպանն ու համակիրները քիչ անց կդիմավորեն ԱԱԾ–ի ձերբակալվածների պահման վայրի մոտ։
ԱԱԾ-ն նոյեմբերի 14-ին հաղորդեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Նիկոլ Փաշինյանի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու փորձը։
Աշոտ Մինասյանը ձերբակալվել է իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
Աշոտ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Նրա խոսքով` քննիչներն ամեն կերպ փորձում էին անել մի հնարք, որ ձերբակալման իրավաչափության հետ զուգահեռ քննվի կալանավորման միջնորդությունը։
Դատարանի բակում շարունակվում են հավաքվել լեգենդար «Սիսական» ջոկատի հրամանատարի աջակիցները։ Նրանք արդարացի չեն համարում Աշոտ Մինասյանի ձերբակալումը։