Երկրները մտադիր են ապահովել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութերի արդար բաշխումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին է ներկայացրել 2019 թ-ի ծրագրի կատարման և արդյունքների մասին տարեկան զեկույցը:
Սարգսյանների ընտանիքի համար ծանր օրեր են։ Աշխատանք չկա, աջակցություն չի հասնում, քանի որ նպաստառու են, բայց հասցրել են պարտքեր կուտակել։ Ընտանիքը չգիտի` վաղն ինչով է կերակրելու երեխաներին, չհաշված այն, որ երեխաներից 2-ը դուրս են մնացել նաև հեռավար ուսուցումից։
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման մասին, որը պետք է հաշվի առնի աշխատունակության գործոնը և խրախուսի զբաղվածությունը։
Նոր մեթոդը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են ընտանիքի զբաղվածության և ժողովրդագրական ներուժը, նվազագույն սպառողական զամբյուղը, ոչ ֆորմալ տնտեսությունը
Հայաստանում 2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23.5 տոկոս՝ 2008թ.-ի 27.6 տոկոսի դիմաց։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև տարեվերջ ձեռք է բերելու անասուններ և անասնակեր` մյուս տարվանից դրանք 1000 անապահով ընտանիքների բաշխելու նպատակով։ Ընտանիքները ներառվել են նախարարության` աղքատության փուլային հաղթահարման նոր ծրագրում։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կառավարության կողմից նվազագույն աշխատավարձի բարձրացման որոշմանը։