Երևանի գրեթե բոլոր թաղամասերը կառուցված են նախկին դամբարանադաշտերի վրա։ Դալմայում հայտնաբերված նոր դամբարանը, հնագետի համոզմամբ, ավելի արժեքավոր չէ, քան այդ տեղանքում առկա Ուրարտական ոռոգման համակարգի մնացորդները։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակով դիմել էին ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և Երևանի քաղաքապետին՝ պահանջելով անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում իրականացվող կառուցապատումը: