Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց 2019 թվականի հուլիսին` նույն տարվա մայիսին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացնելուց հետո։
Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով հայաստանյան դատական ատյաններում չհաջողելու և արդարությունը չվերականգնելու պարագայում պաշտպանական կողմը մտադրվել էր դիմել ՄԻԵԴ։
Լճում տեղադրված բենզապոմպը հեռացվել ու առգրավվել է, հարուցվել է վարույթ։
Առաջին ատյանի դատարանը հունիսի սկզբին որոշել էր դադարեցնել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը 3 դրվագով միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին և ստացել էր այդ համաձայնությունը։
Դատավոր Դավիթ Գրիգորյանին և նրա օգնական Գոռ Վարդանյանին մեղադրում են պաշտոնական փաստաթղթերի կեղծման համար։
Քոչարյանի փաստաբանների համոզմամբ` Դանիբեկյանը չի կարող մարտի 1-ի գործով լինել օրինական դատավոր, քանի որ այդ գործով օրինական դատավորը Դավիթ Գրիգորյանն է, ում լիազորությունները կասեցված են։
Դատավոր Ալեքսանդր Ազարյանի կարծիքով՝ գործող իշխանությանը չի բավարարում, որ դատարաններն անկախ են, ու իր կամքին հակառակ որոշումներ են կայացնում։
Դավիթ Գրիգորյանը պահանջում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունը։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի համար անհասկանալի է «իշխանություններին հարմար ԲԴԽ» ձևակերպումը։ Նա խոսել է «վեթինգի» և դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին։
Երբ խուզարկությամբ կոնկրետ առգրավում էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող փաստաթղթեր ու կրիչներ, հստակ էր, որ թիրախավորված գնացել էին այնտեղ` կոնկրետ այդ գործով առգրավումներ իրականացնելու։
Դատարանը բեկանել է դատավորի աշխատասենյակում խուզարկությունը թույլատրելու որոշումը։
Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` այն վերագրելով իր մասնագիտական գործունեությանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորի պաշտպանն անդրադարձել է դատախազության տարածած հաղորդագրությանը։
Բարձրագույն դատական խորհուրդը կարծում է, որ քննիչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն է կատարել։
Գլխավոր դատախազությունը պարզաբանել է դատավորին առաջադրված մեղադրանքը` նշելով, որ Դավիթ Գրիգորյանը դատական նիստերի կեղծ արձանագրություններ է կազմել։
Բարձրագույն դատական խորհուրդը համաձայն է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ Գրիգորյանի պաշտպանն էլ վստահ է, որ Գրիգորյանի դեպքում պատժիչ գործընթաց է սկսվել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշամն համար։
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանն ու «Իրավական ուղի» ՀԿ-ի անդամները վստահեցնում են, որ դատավորի նկատմամբ հարուցված գործը նրա կայացրած որոշումների հետևանքն է։
Դատախազությունը ներկայացրել է քրեկան գործի որոշ մանրամասները` վստահեցնելով, որ առանձին ԶԼՄ–ներ իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են ներկայացրել։
Խուզարկություն է իրականացվել ՀՀ երկրորդ նախագահի գործով դատավորի օգնականի և գործավարի աշխատասենյակներում, նրանց համակարգիչներն առգրավվել են։