Միջազգային անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի դեմոգրաֆիկ զարգացումների և միտումների վրա։
ՀՀ կառավարությունը փորձում է կանխել Հայաստանին սպասվող դեմոգրաֆիական աղետը։ Գործարկվում են ծրագրեր, որոնց նպատակն է խթանել ծնելիությունը մեր երկրում։
Իշխանությունները հույս ունեն, որ 2020 թվականի հուլիսի 1-ը կարևոր հանգրվան կդառնա Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը փոխելու ճանապարհին, քանի որ հուլիսի 1-ից մեկնարկել են ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը։